Հաշվապահություն․ Դաս 19 – Առհաշիվ տրված դեբիտորական պարտքերի հաշվառումը

Դեբիտորական պարտքերն առաջանում են ոչ միայն գնումների գծով, այլ նաև կազմակերպության աշխատակիցներին տրված առհաշիվ գումարների գծով։ Այդ գումարները տրամադրում են ապրանքանյութական արժեքներ ձեռքբերումների, գործուղման մեկնելու և այլ դեպքերում։ Առհաշիվ գումարները տրվում են դրամարկղից, ելքի օրդերների միջոցով լիազորված անձի կողմից: Գումարի չափը կախված է կատարվելիք ծախսերի չափից։ Գործուղման են մեկնում գործատուի հրամանով, հրամանում նշվում է գործուղման վայրը, կազմակերպության վայրը և ժամանակը։ Գործուղման մեկնող աշխատողին հատուցում են օրվա գումարը, գիշերակացը, գործուղման մեկնելու և վերադառնալու ծախսերը, հյուրանոցի ծախսերը, պետական տուրքերի, կապի և հաղորդակցման ծախսերը։ Գործուղման մեկնելուց մեկ օր առաջ տրվում է գումարը։ Գործուղումից վերադառնալուց հետո երեք օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել հաշվետվություն և ծախսերը հիմնավերել փաստաթղթերով։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ