
Հաշվապահություն․ Դաս 18 – Դեբիտորական պարտքերի և պահուստաֆոնդի հաշվառումը
Դեբիտորական պարտքերը, որոնց մարման ժամկետը լրացել է` դուրս ենք գրում որպես ծախս, պահուստաֆոնդի հաշվին։
Պահուստաֆոնդի ձևավորումը կատարվում է հետևյալ դրույքաչափումներով․
- Մինչև 90 օրը կետանցման դեպքում պահուստաֆոնդ չի ձևավորվում։
- 91-180 օր կետանցման դեպքում պահուստաֆոնդը ձևավորվում է կետանցման ֆոնդի 25 տոկոսի չափով։
- 181-270 օրվա դեպքում` 50 տոկոսի չափով։
- 271-365 օրվա դպքում` 75 տոկոսի չափով:
Դեբիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե տրված ժամկետում չի մարվել։ Եթե դեբիտորական պարտքը ձևավորվել է առանց փաստաթղթի, ապա այս դեպքում պարտքը կետանցման է անցնում 60-րդ օրը։
Դեբիտորական պարտքերի կորուստները ճշտգրված են կարգավորող հաշվարկների միջոցով։ Դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի․ կետանցման 365-րդ օրը լրանալուց հետո։ Եթե պարտքի գումարը չի գերազանցել 100.000 դրամը, ապա այն չի համարվում անհուսալի։ Անհուսալի ճանաչված պարտքը ճանաչվում է ծախս և դուրս է գրվում, սակայն չի համարվում դեբիտորական պարտքի մարում, այն հաշվառվում է հաշվեկշռային հաշվում և պահվում է միչև երեք տարի։ Երեք տարի հետո հանվում է արտահաշվեկշռից։ Հաշվառումը կատարվում է 223 հաշվում, հաշիվը պասիվային է, հաշվի կրեդիտում արտացոլվում է պահուստի մասի հանումները, իսկ դեբետում գրվում է դուրս գրումը։
Դեբիտորական պարտքերի առաջացումը կազմակերպության համար բնականոն երևույթ է, քանի որ կանխիկ վաճառքի դեպքում պակասում է հաճախորդների քանակը։ Սակայն դա հագեցնում է դրամական հոսքերի կրճատմանը։ Դեբիտորական պարտքերը առաջանում են գնումների գծով, կանխավճարների, բյուջեի հարկերի գծով, հաշվառման ենթակա հարկերի, եկամուտների գծով և այլն։ Գնումների գծով դեբիտորական պարտքերը հաշվառվում են 221 հաշվում, հաշիվն ակտիվային է, որի դեբետում գրվում է դեբիտորական պարտքի ձևավորումը, իսկ կրեդիտում գրվում է մարումը։ Հաշվի մնացորդը դեբետային է և ցույց է տալիս գնումների գծով դեբիտորական պարտքի ձևավորումը հաշվետու ամսաթվի դրությամբ, հաշվին կից բացվում են երկրորդային հաշիվներ։