
Հաշվապահություն․ Դաս 17 – Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի և օտարման հաշվառումը
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան հաշվային պլանում հաշվառվում է 132 հաշվում, հաշիվը պասիվային է, հաշվի կրեդիտում արտացոլվում է հաշվարկված ամորտիզացիան, դեբետում ամորտիզացիայի գումարը, հաշվին կից բացվում են երկրորդ կարգի հաշիվներ։
Ոչ նյութական ակտիվները օտարման պահին հանվում են հաշվառումից, և նրա օգտագործումից այլևս տնտեսական օգուտներ չեն ակընկալում։ Շրջանառությունից հանված ոչ նյութական ակտիվի ֆինանսական հետևանքը(շահույթը կամ վնասը) դիտվում է որպես օտարումից հասույթի և հաշվեկշռային արժեքի տարբերությունը։ Ոչ նյութական ակտիվների օտարումը տեղի է ունենում վաճառելիս, շնորհ ստացած ոչ նյութական ակտիվը հետ վերադարձնելիս և օգտակար ծառայության ժամկետը լրանալիս։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0