
Հաշվապահություն․ Դաս 15 – Հիմնական միջոցների գույքագրումը, դուրսգրման և իրացման հաշվառումը
Հիմնական միջոցը պետք է հանվի հաշվապահական հաշվեկշռից այն դեպքում, երբ այն իրացվում է կամ դուրս է գրվում նրանից տնտեսական օգուտներ չակնկալելով։ Հիմնական միջոցի դուրս գրումից կամ իրացումից առաջացած արդյունքը դիտվում է որպես իրացումից հասույթի կամ հաշվեկշռային արժեքի տարբերություն։ Հիմնական միջոցների դուրս գրումը ձևակերպվում է փաստաթղթերով՝ հանձնաժողովի կողմից դուրս գրման ակտերի միջոցով։ Իսկ դուրս գրման արդյունքում առաջացած պահեստամասերը, նյութերը, ջարդերը դիտում ենք որպես եկամուտ։
Գույքագրում
Հիմնական միջոցների գույքագրումն իրականացվում է գույքագրման մեթոդագրման ցուցանիշներով։ Գույքագրումը պարտադիր է հետևյալ դեպքերում․
- Տարեկան հաշվետվություն կազմելիս(նոյեմբերի մեկից ոչ շուտ),
- Կազմակերպությունների միավորման դեպքում,
- Գործընթացների սկսման,
- Տարերային աղետների դեպքում(հնարավորինս սուղ ժամկետներում),
- Պատասխանատու անձի փոփոխման դեպքում։
Գույքագրում անցկացնելու համար կազմվում է գույքագրման հանձնաժողով։ Գույքագրման արդյունքներն ամփոփվում են տեղեկագրերում։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0