
Հաշվապահություն․ Դաս 13 – Հիմնական միջոցների սահմանումը, դասակարգումը, սկզբնական չափումը և ճանաչման չափանիշները
Հիմնական միջոցները նյութական ակտիվներ են, որոնք օգտագործվում են արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների իրացման, վարձակալության տալու և վարչական նպատակներով նախատեսվում է օգտագործել ավելի քան մեկ տարի ժամկետով և օգտագործման ընթացքում պահպանում է իր բնաիրային արժեքը։
Շատ կարևոր է հիմնական միջոցների ճիշտ հաշվառումը, քանի որ նրա արժեքը ներառվում է նոր ստեղծվող արդյունքի մեջ։ Հիմնական միջոցների հաշվառումը պետք է ապահովվի մուտքի ներքին տեղափոխումների և ելքի ճիշտ փաստաթղթային ձևափոխումները։ Այն ուղղված է հիմնական միջոցների մաշվածության սկզբնական արժեքի արժեզրկումից առաջացած կորուստների ճիշտ հաշվառմանը։
Հիմնական միջոցների հաշվապահական մոտեցումները ներկայացվում է ՀՀՀՀՍ 16 -ում, «Հիմնական միջոցներ» ստանդարտներում։ Ըստ այդ հիմնական ստանդարտի միջոցները բաժանվում են խմբերի․
- Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցները լինում են շենքերը, կառուցվածքները, փոխանցվող հարմարանքները, մեքենաներ և սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ, բազմամյա տնկարկներ, բանող և մթերատու անասուններ և այլ հիմնական միջոցներ։
- Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ։
- Հողամասեր։
- Բնական ռեսուրսներ։
- Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ։
Հիմնական միջոցների գնահատումը
Հաշվապահական հաշվառման մեջ հիմնական միջոցները գնահատվում են հիմնական չափանիշներով․
- Սկզբնական արժեք,
- Հիմնական արժեք,
- Վերագնահատման արժեք,
- Մնացորդային արժեք,
- Հաշվեկշռային արժեք։
Սկզբնական արժեքը հիմնական միջոցի ձեռք բերման կամ կառուցման ժամանակ չվճարված գումար է, որին ավելացվում է ներկրման տուրքերի, հարկերի պարտադիր այլ վճարները և ակտիվը իր նպատակների օգտագործելու համար կատարած ծախսերը՝ բացառությամբ չփոխհատուցվող հարկերի։
Իրական արժեքը դա այն արժեքն է, որը ձևավորվում է փոխանակման ժամանակ փոխանակող կողմերի միջև։
Վերագնահատման արժեքը որոշվում է վերագնահատման արդյունքում։
Մնացորդային արժեքը դա այն գումարն է, որը կազմակերպությունն ակնկալում է ստանալ ակտիվից օգտակար ծառայության ժամկետի վերջում։
Հաշվեկշռային արժեքը դա այն արժեքն է, որով ակտիվը ճանաչվում է հաշվեկշռում մաշվածությունը և արժեզրիկումից կորուստները ճանաչելուց հետո։
Ճանաչման չափանիշները
Հիմնական միջոցները ճանաչվում են երկու չափանիշներով․
- Հավաստիության չափանիշ․ երբ կազմակերպությունը ձեռք է բերում ակտիվ, այդ նույն պահին որոշվում է տնտեսական օգուտների հավաստիության աստիճանը։
- Փոխանակման արժեքը բավարարում է փոխանակման գործարքով։