Հաշվապահություն․ Դաս 12 – Ֆինանսական և կառավարչական հաշվառման տարբերությունը և գուդվիլի հաշվառումը

Ֆինանսական հշվառման տեղեկատվության սպառողները ընկերությունից տնտեսական ակնկալիքներ ունեցող սուբյեկտներն են` պարտատերերը, մատակարարները և աշխատակիցները։


Կարավարչական հաշվառման սպառողները ընկերության միջին և վերին օղակների ղեկավարներն են։


Ֆինանսական հաշվառումը օգտագործում են տարբեր ընկերություններ կամ անձինք, իրենց տնտեսական շահերը կանխատեսելու համար, իսկ կառավարչական հաշվառումը օգտագործում են ռացիոնալ որոշումներ կայացնելու համար, կամ  բացահայտել այս կամ այն ռեսուրսի արդյունավետությունը։


Գուդվիլ

Գուդվիլն իրենից ներկայացնում է ձեռքբերում, որն առաջանում է կազմակերպությունների միավորման արդյունքում, և հաշվառվում է որպես ձեռքբերման հետ կապված ծախսեր, որոշելով ակտիվներն ու պարտավորությունները։ Երբ մի ընկերություն վաճառվում է ավելի բարձր գնով, քան նրա ակտիվների գումարային արժեքն է, այդ երկու գների տարբերությունը գուդվիլն է:

Գուդվիլը ոչ նյութական ակտիվ է, այն շոշափելի չէ` ի տարբերություն օրինակ շինությունների, սարքավորումների: Հայտնի շատ ընկերությունների բաժնետոմսերի գները շատ ավելի բարձր են, քան դրանց ակտիվները թույլ կտան: Օրինակ Կոկա-Կոլայի բաժնետոմսերի գները ավելի շատ պայմանավորված են բրենդով և ըմպելիքի գաղտնի բաղադրատոմսով: Չնայած որ գուդվիլը դասակարգվում է որպես ակտիվ, այն չենք կարող գնել կամ վաճառել, և շատ վերլուծաբաններ ֆիրմայի ակտիվները ուսումնասիրելիս նախընտրում են այն հաշվի չառնել: Գուդվիլի հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրվում է ստանդարտ 22-ում, որը կոչվում է ձեռնարկատիրական միավորում։

Գուդվիլի հաշվառումը կատարվում է 134 հաշվում, հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է գուդվիլի սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում արտացոլվում է դուրս գրված գուդվիլը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ