
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված գործառնությունների գումարները կրկնակի գրանցման եղանակով հաշիվներում գրանցելուց հետո հաշվետու ժամանակաշրջանի վերջում որոշվում է յուրաքանչյուր հաշվի դեբետային և կրեդիտային շրջանառության գումարը և վերջնական մնացորդը: Այդ աշխատանքները ավարտելուց հետո հաշվապահական հաշվառման տվյալները ամփոփվում են հաշվապահական հաշիվներում կատարված գրանցումների ճշտությունը ստուգելու և հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ հաշվեկշիռ կազմելու համար: Ընթացիկ հաշվառման աշխատանքներն ամփոփվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջում շրջանառության տեղեկագիր կազմելու միջոցով:
Շրջանառության տեղեկագիրն ունի հետևյալ կառուցվածքը.
Շրջանառության տեղեկագրի Ա սյունակում գրանցվում են հաշվապահական հաշիվների ծածկագրերը (դրանց մենք կանդրադառնանք հաջորդ թեմաներում): Բ սյունակում գրանցվում են հաշիվների անվանումները: 1-ին սյունակում գրանցվում են ակսէիվային հաշիվների մնացորդները հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ, իսկ 2-րդ սյունակում պասիվային հաշիվների մնացորդները: 3-րդ և 4-րդ սյունակներում գրանցվում են բոլոր հաշիվների դեբետային և կրեդիտային շրջանառությունների գումարները: 5-րդ սյունակում գրանցվում են ակտիվային հաշիվների մնացորդները հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ, իսկ 6-րդ սյունակում’ պասիվային հաշիվների մնացորդները: Վերոհիշյալ գրանցումները կատարելուց հետո որոշվում է յուրաքանչյուր սյունակի հանրագումարը: Եթե հաշվետու ժամանակաշրջանում կատարված բոլոր գործառնությունների գումարները հաշիվներում ճիշտ են գրանցված, ապա զույգ առ զույգ պետք է իրար հավասար լինեն. 1-ին և 2-րդ, Յ-րդ և 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակների հանրագումարները: Ստացված հավասարությունները ոչ թե պատահականություն են, այլ օրինաչափություն: Այսպես, 1-ին և 2-րդ սյունակների հավասարությունը հետևանք է այն բանի, որ այդ սյունակների գումարները վերցվում են հաշիվներից (դրանց սկզբնւսկան մնացորդներն են), իսկ հաշիվներում այդ գումարները գրանցվում են նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշռից (ակտիվային հաշիվներինը’ ակտիվից, պասիվային հաշիվներինը’ պասիվից): Իսկ հաշվեկշռի ակտիվի և պասիվի հանրագումարների հավասարությունը արդեն հիմնավորել ենք հաշվեկշռն ուսումնասիրելիս:
Սինթետիկ հաշիվների շրջանառության տեղեկագիր կազմվում է նաև մեկ այլ սկզբունքով, որը կոչվում է շախմատային շրջանառության տեղեկագիր: Շախմատային շրջանառության տեղեկագրի առաջին սյունակում և առաջին տողում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ հաշիվների մնացորդները, ընդ որում’ ուղղահայաց սյունակի տփալները համապատասխանում են պարզ ձևի շրջանառության տեղեկագրի առաջին սյունակի տվյալներին, իսկ հորիզոնական առաջին տողի տփալները սովորական ձևի շրջանառության տեղեկագրի երկրորդ սյունակի տվյալներին: Շախմատային շրջանառության տեղեկագրի նախավերջին սյունակի տփալները համապատասխանում են սովորական ձևի շրջանառության տեղեկագրի երրորդ սյունակի տվյալներին, իսկ նախավերջին տողի տփալները’ սովորական ձևի շրջանառության տեղեկագրի չորրորդ սյունակի տվյալներին: Վերջապես, շախմատային շրջանառության տեղեկագրի վերջին, ուղղահայաց սյունակի տփալները համապատասխանում են սովորական ձևի շրջանառության տեղեկագրի հինգերորդ սյունակի տփալներին, իսկ վերջին տողի տփալները’ սովորական ձևի շրջանառության տեղեկագրի վեցերորդ սյունակի տփալներին: Ի տարբերություն սովորական ձևի շրջանառության տեղեկագրի, որում հաշիվների դեբետային և կրեդիտային շրջանառությունները արտացոլվում են հանրագումարներով, շախմատային շրջանառության տեղեկագրում դրանք արտացոլվում են ըստ թղթակցող հաշիվների: Այդ պարագան շախմատային տեղեկագրի այս ձևի հիմնական առավելությունն է, քանի որ հաշվետու ժամանակաշրջանում կատարված բոլոր գործառնությունները շրջանառության տեղեկագրում արտացոլվում են խմբավորված ձևով, որը հնարավորություն է ընձեռում նախ խորապես թափանցելու հաշվետու ժամանակաշրջանում կատարված գործառնությունների բովանդակության մեջ և ապա ժամանակին հայտնաբերելու հաշիվների թղթակցության մեջ թույլ տրված հնարավոր սխալները և վերացնել դրանք: