
Հարմար տեղավորվեք ձեր անկյունում և լրացրեք այս հարցաթերթիկը: Նայեք ձեր կյանքին կողքից, և ամեն ինչ բոլորովին այլ լույսի ներքո կերևա:
- Ո՞րն է այն հիմնական թեման, միտքը, գաղափարը, որին կցանկանաք նվիրել հաջորդ տարին:
- Ի՞նչ կցանկանաք տեսնել, բացահայտել, ուսումնասիրել:
- Ո՞ւմ հետ կցանկանաք ամենից շատ ժամանակ անցկացնել եկող տարի:
- Ի՞նչ հմտություններ կցանկանաք ձեռք բերել կամ կատարելագործել:
- Ձեր ո՞ր անձնական հատկանիշը կցանկանաք զարգացնել և ուժեղացնել:
- Ի՞նչ կփոխեք ձեր ամենօրյա կյանքում:
- Ձեր ո՞ր սովորություններից կցանկանայիք ազատվել, և ընդհակառակը, ինչպիսի՞ք կցանկանայիք ձեռք բերել:
- Ի՞նչ մասնագիտական նպատակներ եք դնում ձեր առջև այս տարի:
- Ինչպիսի՞ն կցանկանաք հիշել 2020 թվականը, երբ ետ նայեք 20-30 տարուց:
- Ո՞րն է 2020 թվականի Ձեր ամենակարևոր նպատակը:
Պահեք ձեր գրառումը մինչև հաջորդ տարի: 2020 թվականին փորձեք ոչ միայն իրականցնել ձեր առջև դրված նպատակները, այլև մի բան էլ ավելի, որպեսզի հաջորդ տարի այս ցանկը վերընթերցելիս և նորը կազմելիս ինքներդ ձեզնով իսկապես հպարտանանալու տեղ ունենաք:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0