
Իմ կյանքի քիչ բայց ոչ անբովանդակ տարիների ընթացքում ես մի բանում եմ անդադար համոզվել.
Հարգանք քո անձի նկատմամբ ստեղծում ես դու ինքդ։ Եթե որեւէ մեկը քեզ չի հարգում, քո խոսքը չի հարգում, քո ժամանակը չի հարգում, քո անձնական տարածքը չի ճանաչում, ուրեմն դու ինքդ ես մեղավոր։
Ուրեմն միշտ չափից դուրս ճկուն ես եղել մարդկանց հետ, միշտ հարմարվել իրենց, ինքդ քեզ ու քո խոսքն ու ժամանակը բավականաչափ չես հարգել, միշտ զիջել ես, որ դիմացինին ավելի հարմար լինի, միշտ չես կարողացել մերժել։
Միշտ հարգեք ինքներդ ձեզ, որովհետեւ միայն էդ դեպքում իրենք կհարգեն ու կսիրեն ձեզ, կմտածեն, որ դուք որեւէ բանի արժանի եք։ Դիմացինին ցույց տվեք ձեր արժեքը, որովհետեւ կգա մի օր, երբ մարդիկ, ում միշտ օգնում եք, ձեզանից շատ վիրավորական ձեւով կպահանջեն հերթական օգնությունը, մարդիկ ում օգնելու համար անդադար տրամադրել եք ձեր ազատ ժամանակը, կսկսեն այլեւս չհարցնել ձեր ազատ լինել-չլինելու մասին, կսկսեն չգնահատել ձեր ժամանակը, ձեր կյանքը։
Ես միշտ հավատում եմ, որ մարդիկ էդպիսին չեն ու միշտ շարունակում եմ զիջել, նվիրել, ամեն ինչ տալ։ Բայց, ցավոք, միշտ համոզվում եմ հակառակում։
Շատ դժվար է, բայց մի կերպ պետք է սովորել մարդկանց գոնե երբեմն մերժել, գոնե երբեմն կես ժամ ուշ օգնել, երբեմն սովորել ասել «էս պահին հարմար չի», ոչ թե թողնել ամեն ինչ ու վազել բոլորին օգնելու։ Թե չէ մի օր գիշերը 4-ին օգնություն կպահանջեն ու երբ պատասխանեք, որ էդ պահին չեք կարող օգնել, էդ պատմության վատ ու չկամեցող մարդը դուք եք լինելու եւ ոչ գիշերը 4-ին ձեզ պահանջ ներայացնողը ու նախորդ օգնությունները չգնահատողը։