Հարցազրույց երիտասարդ գրող Վարդան Հարությունյանի հետ

 

 

16-ամյա Վարդան Հարությունյանը 16.12.2020 տպագրել է իր առաջին վիպակը՝ «Ռիժիկը»:

«Ռիժիկը» վիպակ է այսօրվա ու երեկվա մասին: Ինչպես Վարդանն է նշում՝ այս գիրքը պատմում է Հայի ու Հայկի մասին: Գլխավոր հերոսը արցախյան պատերազմում զոհված Հայկ Սահակյանն է:

Ստորև ներկայացվում է երիտասարդ գրող Վարդան Հարությունյանի հարցազրույցը.

 

1. Կպատմե՞ք Ձեր մասին:
Ծնվել եմ Արմավիրի Ջրաշեն գյուղում 2004թ.-ի հունիսի 18֊ին։ Սովորում եմ տեղի միջնակարգ դպրոցի 11֊րդ դասարանում։ Սկսել եմ գրել 2020-ի հունվարից: Գրում եմ ռոմանտիկական, ռեալիստական էսսեներ, պատմվածքներ: 16.12.2020 հրատարակվել է առաջին վիպակս՝ «Ռիժիկը»:

2. Ո՞րն է վիպակի առանցքը:
Վիպակը պատմում է Հայկ Սահակյանի մասին, ով զոհվել է արցախյան պատերազմի ժամանակ: Նվիրվում է արցախյանի բոլոր Հերոսներին:

3. Լսե՞լ եք քննադատություններ ձեր գործերի մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը:
Թեև իմ ստեղծագործական շրջանում քննադատության չեմ հանդիպել՝ դրան նայում եմ շատ ռեալ:

4. Կա՞ն գրողներ, որոնց կառանձնացնեք:
Իհարկե կան։ Շատ եմ սիրուն Վարդգես Պետրոսյանի ձեռագիրը. այն ինձ համար յուրահատուկ է հայ գրականության մեջ։ Համաշխարհային գրականությունից կառանձնացնեմ Ջոն Գրինին։ Երկու հեղինակներն էլ ունեն նմանություն։ Նրանք կարողանում են իրենց ստեղծագործությունների առաջին իսկ տողերով հուզել ընթերցողին:

5. Իսկ ինչու՞ են շուտ մեռնում ծաղիկները:
«Բոլոր ծաղիկներն էլ երևի ինչ-որ մարդիկ են, որ հողից դուրս գալով փնտրում են մեկին և, որովհետև չեն գտնում, մեռնում են շուտով»:

6. Ես վստահ եմ, որ…
չորդեգրված կարոտները մի օր կորդեգեվեն ու կշարունակեն ապրել:

7. Կարոտի ու սպասման արանքում հաղթում է…
սերը

8. Ես հպարտ եմ, որ…
հայ եմ, որովհետև հայի ոգին պարտվել չգիտի:

 

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ