Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ելենա Հովհաննիսյան – «Եվ ո՞վ է մարդը»

  • Նարեկ – «մեկ օր «բանը» կարթնանա անգոյությունից»

  • Անի Աթյան – «Գլուխլվա»

  • Լիանա Գասպարյան – «Բացակա ներկայությունդ»

  • Նարա Թամրազյան – «Քեզ հետ ու առանց քեզ»

  • Մանե Գասպարյան – «Ազնավուրի «Բոհեմ»-ից են նրանք….»

  • Մանե Գասպարյան – «Պատերազմից հետոյի հունվարի 28-ը»

  • Անի Եղշատյան – «ԼՍԻ՛Ր, ՈՍՈԽ»

  • Սարգիս Հայենց – «Տա՛ր ինձ Աստված, տա՛ր ինձ հեռու»

  • Միքայել Կարապետյան – «11. Պատահական հանդիպում»

Հարցազրույց
Գլխավոր›Հարցազրույց›Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

Հեղինակ՝ Ալլա Մանուկյան
02/08/2021
9526
0
Share:

1.Ինչպե՞ս առաջացավ «Նուշ» հյուրատան բացման գաղափարը:

▪︎Այդ գաղափարը առաջացել է Ֆրանսիայում, երբ աշխատում էի այդտեղի տարբեր հատվածներում: Տեսնում էի, թե ինչպես է գյուղական համայնքը օգնում մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը և ինչպես է ազդում տնտեսական աճի վրա: Երբ վերադարձա Հայաստան, այդ ընթացքում կար այնպիսի շինություն, որի համար պարտադիր չէր մեծ գումար ծախսել: Որոշեցինք այս շինությունն օգտագործել ծրագիրն իրականացնելու նպատակով: Որը ոչ միայն կլինի բիզնես, այլ կլինի նաև սոցիալական ձեռնարկատիրություն: Կլինի մի այնպիսի տարածք, որտեղ կաշխատեն հենց գյուղացիները և կվճարվեն իրենց աշխատանքի դիմաց: Այս ամենը կլինի ընտանեկան բիզնես: Հենվելով այդ ամենի վրա հասկացանք, որ որակը ապահովված է: Քանի որ հիմնականում աշխատում ենք ես և իմ ընկերուհի Գայանեն, ով նույնպես «Նուշ»-ի հիմնադիրն է: Մենք աշխատում ենք որպես մատուցող, մայրս և կողքի հարևանը խոհարար են: Մենք միահամուռ ուժերով ենք աշխատում և վստահ ենք, որ կհաջողենք այս գործում:

 

2. Ինչու՞ որոշեցիք հենց Աշնակում  իրականացնել այդ  ծրագիրը:

▪︎Կային մի շարք պատճառներ Աշնակում իրականացնելու: Առաջինը, որ ինքս Աշնակից էի և ավելի լավ գիտեի, թե տարածքը, թե գյուղացիներին: Բացի դա վերլուծելով տարածաշրջանը հասկացանք, որ այս տարածաշրջանը ավելի հարմար է և մենք կարող ենք լինել առաջինը: Քանի որ Երեվան-Գյումրի ավտոճանապարհին չկա որևէ հարմար վայր, որտեղ զբոսաշրջիկները կարող են հանգստանալ և սնվել: Նույն խնդիրը նաև Վրաստանից գալուց է առաջանում: Վերլուծեցինք տարածաշրջանը բիզնեսի տեսանկյունից հասկացանք, որ այստեղ շատ կա դրա պահանջը: Սա մի քայլ էր, որով մենք պետության ուշադրությունը բևեռում ենք այս կողմ: Քանի որ շատ ծրագրեր են իրականացվում ՀՀ-ի տարբեր մարզերում, սակայն Արագածոտնի մարզի ակտիվությունը աչքի չի ըկել: Մենք որոշեցինք ստեղծել պահանջարկ, որ այդ ծրագրերի շրջանակներում բոլորն այցելեն: «Ֆերմերից ֆերմեր» ծրագիրն առաջինն էր, որ սկսեցին ուշադրություն դարձնել, թե մեզ, թե տարածաշրջանին:

3. Ինչու՞ ընտրեցիք <<Նուշ>> անվանումը։

▪︎Շատ երկար էինք մտածում անվան շուրջ։ Իրականում այստեղ շատ կային նշի ծառեր և բերքը շատ առատ է։ Նուշը, որպես ընդեղեն գրեթե կա բոլոր ազգերի խոհանոցներում, այսինքն իրենց ծանոթ է այդ համը։ Երբ <<Նուշ>>֊ը թարգմանվի իրենց լեզվով, մարդիկ կհասկանան ինչի մասին է խոսքը։ Գալով այստեղ զբոսաշրջիկները կտեսնեն նշի ծառեր, այդ պատճառով որոշեցինք անվանել <<Նուշ>>։ Զբոսաշրջիկները հեշտ են արտասանում և հեշտ հիշվող է։ Նաև հետագայում, որ ունենանք ապրանքանիշ(brand) և տարբերանշան(logo), կարող ենք գեղեցիկ երանգներ տալ։ Անցած տարի 20 նոր նշի ծառ ենք տնկել և ուզում ենք շատացնել: Հետագայում այգի ստեղծելու  և  նշի կարագ ստանալու ցանկություն ունենք:

4. Ո՞րն  էր առաջին  քայլն  այդ  ծրագրի իրականացման։

▪︎Առաջին քայլը գործընկերուհուս՝ Գայանեին, այստեղ բերելը և տարածքին ծանոթացնելն էր։ Որպեսզի ինքն էլ իր հավանությունը տար։ Երբ Գայանեն եկավ այստեղ, տեսավ տարածքը, որը շատ վատ վիճակում էր։ Քանդված էր ամեն ինչ և չկային այս ծառերը։ Հիմնականում ջրի խնդիր էր, այդ պատճառով այգին բարվոք վիճակում չէր։ Ես մտածեցի Գայանեն կասի ոչ, սակայն Գայանեն միացավ ինձ և համաձայնեց։ Նաև մյուս կարևոր քայլը ընտանիքի համաձայնությունն էր։ Ընտանիքիս անդամները ևս համաձայնեցին և մենք սկսեցինք  մեր  աշխատանքը։ Սկզբում  մեր  ընկերներից մեկը  ֆինանսական  հարցերով  աջակցեց  մեզ։

 

5.Քանի՞ տարի է ինչ գործում է «Նուշ»-ը:

▪︎Նուշը բացվել է 2019 թվականի հունիսի 16-ին: Այդ ժամանակ գործում էր ռեստորանը: Այս տարի՝ 2020-ի, մարտից էլ բացվել է հյուրատունը:

 

 

6.Որքա՞ն  հաճախ  և  ինչքա՞ն   զբոսաշրջիկ  է այցելում:

▪︎Անցած տարի  հունիսի 16-ին, երբ բացվեց, հաշվի առնելով այս տարածաշրջանը, թե ինչքան ոչ տուրիստական է: Մենք մինչ հոկտեմբերի 15-ին  300  զբոսաշրջիկ ենք ունեցել 12-13 երկրներից: Անցած տարի նաև  5 հոգի  Հայաստանից  ենք ունեցել: Իսկ այս տարի համաճարակի  շրջանակներում  օտարերկրյա  զբոսաշրջիկներ  չենք  ունեցել, բայց  մինչ այս պահը ունեցել ենք 100 ՀՀ  քաղաքացի:

7.Ինչպիսի՞ ձեռքբերումներ եք ունեցել առ այսօր:

▪︎Առ այսօր ֆինանսական ձեռքբերումներ չեն եղել, քանի որ  միանգամից  ֆինանսական  մեծ  կարողություն  ձեռք բերել  անկարող ենք, սա է բիզնեսի  օրենքը: Ձեռքբերումների մեջ  մեր  գաղափարը  մնաց:  Մեր գաղափարը սկսեցին կիսել  գյուղի մարդիկ, մեր ընտանիքի անդամները  և  սկսեցին մեզ աջակցել ու հավատալ: Ձեռքբերումների  մեջ էր նաև բոլոր  մարդկանց  գոհունակությունը,  որ գալով այստեղ բացի «Նուշ»-ից  նաև  հիանում էին մեր գյուղով: Մենք շատ  կարևորում ենք  գյուղի գովազդը: Նաև  որ  կարողանում ենք համայնքին օգնել, դա  ևս  մեր  ամենամեծ  նվաճումներն են այս պահի դրությամբ:

 

8.Արդյո՞ք  այս  ամենը  ձեր  պատկերացրածի  նման  է:

▪︎Ես ավելի հսկայածավալ ծրագրեր էի պատկերացնում, բայց  սեփական փորձից  հասկանալի է, որ այդ ամենը ժամանակ  և  ռեսուրս է պահանջում:  Հիմնականում ստացել ենք  այն, ինչ ցանկացել ենք, իսկ ռեսուրսները  որքան թույլատրել են:

9.Որտեղի՞ց են ամենաշատ զբոսաշրջիկներ գալիս։

▪︎Ամենաշատ զբոսաշրջիկները ֆրանսախոս երկրներից են գալիս։ Գալիս են Շվեյցարիայից, հիմնականում՝ ֆրանսախոս մասերից, Ֆրանսիայից, Բելգիայից։ Նաև ունեցել ենք զբոսաշրջիկներ Արաբական Էմիրություններից, Իրանից, Իտալիայից՝ 50 հոգի, և շատ այլ տեղերից։

10.Եվ վերջում, մի փոքր պատմեք իրենց տպավորությունների մասին։

▪︎Այս պահի դրությամբ չունենք ոչ մի դժգոհում։ Մեր խոհանոցը շատ են սիրում և ավելի շատ այգուց օգտվել են սիրում, քանի որ թույլ ենք տալիս։ Չինացի զբոսաշրջիկները զարմացած են այգուց։ Մենք իրենց ազատ ենք թողնում և ասում, որ կարող եք օգտվել այգու բարիքներից։ Քիչ է լինում, երբ փչացնում են։ Հիմնականում գալիս խնդրում են, որ բերքը իրենք հավաքեն։ Նաև տուռօպերատորները մեզ հետ մեծ սիրով աշխատում են։ Եթե զբոսաշրջիկն իրենց խմբի հետ այստեղ գալով գոհ է մնում, իրենք իրենց գնալուց հետո մեզ հետ շարունակում են աշխատել։

 

 

Նախորդ հոդվածը

Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված ...

Հաջորդ հոդվածը

Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հարցազրույց

    «Երջանկությունը հարկավոր է ստեղծել։ Ես օրինակ երջանիկ եմ գեղեցիկը տեսնելիս․․․». Վարդան Սմբատյան | Հարցազրույց

    02/13/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • Հարցազրույց

    Անելու շատ բան ունենք և պետք է ամեն ինչ հասցնենք / Թագուհի Սարգսյան

    08/16/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    Գտնվելով մարդկանցից հեռու սկսում ենք մտածել նրանց մասին / Մարիամ Ղազարյան

    06/07/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Նկարչությունն ինձ համար մի աշխարհ է, որտեղ ապրում եմ և ստեղծագործում / Մելինե Մաթևոսյան

    06/15/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Հարցազրույց երիտասարդ գրող Վարդան Հարությունյանի հետ

    12/19/2020
    Հեղինակ՝ Զարուհի Խլոյան
  • Հարցազրույց

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

    01/24/2021
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան

Հետաքրքիր

  • ՄտքերՆախագծեր

    Աննա Մարիա – «Հույսերը մեռան»

  • ՏՏ ոլորտ

    Xiaomi-ն ներկայացրել Mi 10 եւ Mi 10 Pro նոր սմարթֆոնները

Գիրք

Book Cover: Ոճիր և  պատիժ - Ֆյոդոր  Դոստոևսկի

Ոճիր և պատիժ - Ֆյոդոր Դոստոևսկի

Լրահոս

  • 03/07/2021

    Ելենա Հովհաննիսյան – «Եվ ո՞վ է մարդը»

  • 03/07/2021

    Նարեկ – «մեկ օր «բանը» կարթնանա անգոյությունից»

  • 03/07/2021

    Անի Աթյան – «Գլուխլվա»

  • 03/07/2021

    Լիանա Գասպարյան – «Բացակա ներկայությունդ»

  • 03/07/2021

    Նարա Թամրազյան – «Քեզ հետ ու առանց քեզ»

  • 03/07/2021

    Մանե Գասպարյան – «Ազնավուրի «Բոհեմ»-ից են նրանք….»

  • 03/07/2021

    Մանե Գասպարյան – «Պատերազմից հետոյի հունվարի 28-ը»

  • 03/07/2021

    Անի Եղշատյան – «ԼՍԻ՛Ր, ՈՍՈԽ»

  • 03/07/2021

    Սարգիս Հայենց – «Տա՛ր ինձ Աստված, տա՛ր ինձ հեռու»

  • 03/07/2021

    Միքայել Կարապետյան – «11. Պատահական հանդիպում»

  • 03/07/2021

    Հեղինե Խաչատրյան – «Երբ հույսն ապրում է»

  • 03/05/2021

    Անա Մարիա – «Ես քո փոխարեն»

  • 03/04/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 03/04/2021

    «Սպարտակ Հայկի Ասատրյանին» -Ֆարիդա Մալխասյան

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 03/07/2021

    Ելենա Հովհաննիսյան – «Եվ ո՞վ է մարդը»

  • 03/07/2021

    Նարեկ – «մեկ օր «բանը» կարթնանա անգոյությունից»

  • 03/07/2021

    Անի Աթյան – «Գլուխլվա»

  • 03/07/2021

    Լիանա Գասպարյան – «Բացակա ներկայությունդ»

  • 03/07/2021

    Նարա Թամրազյան – «Քեզ հետ ու առանց քեզ»

Գիրք

Book Cover: Ոճիր և  պատիժ - Ֆյոդոր  Դոստոևսկի

Ոճիր և պատիժ - Ֆյոդոր Դոստոևսկի

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: