Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Անա Մարիա – «Ես քո փոխարեն»

  • Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • «Սպարտակ Հայկի Ասատրյանին» -Ֆարիդա Մալխասյան

  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

ԿրթականՀետաքրքիր
Գլխավոր›Կրթական›Ընտանեկան երջանկություն

Ընտանեկան երջանկություն

Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
08/23/2019
1566
0
Share:

«Երբ մարդիկ ընդունում են ամուսնության մասին աստվածային սկզբունքները և ենթարկվում են դրանց, ամուսնությունը նրանց համար դառնում է օրհնություն. այն օգնում է նրանց պահպանել մարդկային ցեղի բարոյական մաքրությունն ու երջանկությունը, այն բավարարում է հասարակական պահանջները և բարձրացնում է մարդուն բոլոր տեսակետներից»:

Ծնողները ոչ միայն պետք է հոգատատարությամբ պաշտպանեն իրենց ապագա երջանկությունն ու շահերը, այլև աշխատեն իրենց ընտանեկան օջախը դարձնել հնարավորին չափ գրավիչ վայր: Ընտանիքն ուրախության պակաս չպետք է զգա: Տունն անհրաժեշտ է երեխաների համար դարձնել աշխարհում ամենալավ վայրը, իսկ ամենագրավիչը նրանում պիտի լինի մոր ներկայությունը:

Եթե դուք չեք ցանկանում, որ ձեր ամուսնությունը հարսանիքից հետո վերածվի ողբերգության, ապա դուք պետք է առանց հապաղելու այն դարձնեք լուրջ, խորաքնին մտորումների առարկա: Ոչ ոք չի կարող խորտակել կնոջ երջանկությունը, նրա կյանքը դարձնել անտանելի, որքան նրա սեփական ամուսինը: Ամուսնության կնքման օրն այն կետն է, որից սկսած` շատ տղամարդիկ և կանայք հաշվում են իրենց հաջողություններն ու ձախորդությունները:

Երբ երիտասարդ ընտանիքը հանդիպում է կենցաղային դժվարությունների և անհաջողությունների, ռոմանտիկան, որն այնքան հաճախ համակում է նորապսականերին, վերանում է: Ամուսինն ու կինը սկսում են ճանաչել միմյանց բնավորությունը` տեսնելով այնպիսի գծեր, որոնք չէին տեսել նախկինում: Դա նրանց կյանքի ճգնաժամային ժամանակաշրջանն է: Ամբողջ հետագա կյանքի երջանկությունն ու հաջողությունը կախված է նրանից, թե արդյո՞ք կկարողանան նրանք այդ շրջանում ճիշտ կողմնորոշվել: Չնայած սկզբում կարող են ծագել դժվարություններ, թյուրիմացություններ և խոչընդոտներ, սակայն ո’չ ամուսինը, ո’չ կինը չպետք է անգամ մտքով անցկացնեն, որ իրենց միասնությունը սխալմունք է,

և չպետք է հիասթափվեն: Այս դեպքում զուգերը պիտի շարունակեն ուշադրության նշաններ ցուցաբերել, դրական հատկանիշներ խոստովանվեն միմյանց: Թո’ղ յուրաքանչյուրը տա ավելին, քան պահանջում է:

Երախտագետ սերը և քնքշալից հայացքն ավելի թանկ է քան հարստությունն ու ճոխությունը, և հասարակով բավարարվելը ընտանիքը կդարձնի երջանիկ, եթե այնտեղ թագավորում է սերը: Սերը պիտի դրսևորվի հայացքներում և վարվացողության մեջ, մտերիմ մարդկանց ուղղված մեր խոսքերում: Ո’չ կինը, ո’չ ամուսինը չպետք է փորձեն գերիշխել: Երկուսն էլ պիտի պահպանեն մտերմությունը,

սրտակցության ոգի` որոշելով երբեք չվշտացնել և չվիրավորել մյուսին: Մի փորձեք ստիպել զուգընկերոջը անել ամեն ինչ այնպես, ինչպես դուք եք ցանկանում: Այդպես վարվելով` դուք չեք կարող պահպանել ձեր սերը: Եղեք բարի, համբերտար, զուսպ և ուշադիր:

Այստեղ հարկ է նշել նաև տան կահավորումը, որտեղ ապրում են երիտասարդ զույգերը: Այն պետք է կահավորել պարզ իրերով, որոնք հեշտ է գործածել: Բարձր ճաշավով կարելի է ամենահասարակ տունը դարձնել գրավիչ, եթե նրանում թագավորում են սերն ու ուրախությունը: Որքան ավելի պարզ է լավ կազմակերպված տան կարգուկանոնը, այնքան ավելի երջանիկ կլինի ընտանիքը: Հարմարավետության ստեղծման համար անհրաժեշտ են մաքրության և կարգուկանոն, բայց այդ առաքինությունները չպետք է հասցնել ծայրահեղության, քանզի հիվանդագին բծախնդրությունը տան մաքրության և կարգուկանոնի հարցում զրկում են մարդկանց հանգստից, որը անհրաժեշտ է յուրաքանչյուր ընտանիքի, որը ձգտում է երջանկության:

Պարզությունը, բարեսրտությունը և իսկական կապվածությունը ամնահամեստ տունը վերածում են դրախտի:

Տունն առանց երեխաների դատարկ է: Երեխաները դրդում են համբերություն, զսպվածություն և իսկական սեր դրսևորել, իսկ երբ ընտանիքում դեռևս երեխաներ չկան, մեծահասակները մշտապես պետք է աչալուրջ լինեն, որպեսզի եսասիրությունը իշխանություն չունենա և իրենք չդառնան ամենակենտրոն` պահանջելով ուշադրություն, խնամք և հոգատարություն` չգիտակցելով , որ այդ ամենը իրենք պետք է պարգևեն մյուսներին:

Ամուսինն ու կինը պետք է մեկը մյուսի համար լինեն ամեն ինչ: Կինը ամուսնուց չպիշետք է պահի ոչ մի գաղտնիք, որով կիսվում է ուրիշների հետ, հավասարապես նաև ամուսինը կնոջից չպիտի ոնենա գաղտնիքներ: Ամուսինները երբեք չպիտի իրենց թույլ տան այնպիսի կատակներ, որոնցով կարող են խոցել մեկը մյուսի զգացմունքը: Ամուսինները պետք է վստահ լինեն, որ իրենք ամբողջովին պատկանում են մեկը մյուսին, որը տալիս է ազատություն, հանգստություն և վստահության զգացում:

Ընտանիքում փոխադարձ երջանկության աղբյուրներն են հանդիսանում երեխաները:

Նրանք սիրում են բարեկամական շփումը և հազվադեպ են գոհ լինում, երբ մենակ են մնում: Դրա համար ծնողները պետք է հնարավորության սահմաններում ավելի շատ ժամանակ անցկացնեն տանը: Հայրն ու մայրը պետք է իրենց երեխաների ընկերը դառնան: Ծնողների և երեխաների միջև չպետք է լինի ոչ մի խոչընդոտ, ոչ մի սառնություն և գաղտնիք: Ծնողները պետք է ձգտեն թափանցել երեխաների ներքին աշխարհը, հասկանալ նրանց ճաշակները և հակումները, նրանց զգացմունքներն ու ցանկությունները: Թողեք որ երեխաները տեսնեն, որ դուք սիրում եք իրենց և անում եք ամեն ինչ, որպեսզի իրենք երջանիկ լինեն: Երբ երեխան համոզված լինի, որ դուք ցանկանում եք իրեն երջանիկ դարձնել, սերը կքանդի ծնողի և երեխայի միջև եղած բոլոր արգելքները: Ամուսինը պետք է կնոջ աշխատանքում և հոգսերում ոգևորի, սատարի նրան` իր քաջալերող հայացքներով և քնքուշ խոսքերով: Քանզի վերջիններս ամենաբուժիչ միջոցներից էլ ավելի ազդեցիկ ու գործուն են: Ամուսինը պետք է օգնի իր կնոջը` նրա նկատմամբ ցուցաբերելով կարեկցանք և անփոփոխ տրամադրվածություն: Եթե նա ուզում է, որ կինը միշտ առուգ և ուրախ լինի արևի լույսի պես, ուրեմն պիտի օգնի նրան: Սիրով դրսևորված նրա բարությունն ու քաղաքավարությունը կնոջ համար թանկաժեք քաջալերանք կլինեն, և երջանկությունը, որ նա կտա կնոջը, ուրախություն ու խաղաղություն կբերի իր սեփական սրտին:

Ընտանիքում ամուսինները պարտավոր են պահպանել բարոյական նորմերը: Ձգտելով գրավիչ երևալ` կանայք հաճախ կորցնում են ողջախոհությունը: Նրանք երբեմն իրենց վարքագծով այլ տղամարդուն գայթակղությանը տրվելու առիթ են տալիս: Երբ կինը իր ընտանեկան հիմնախնդիրների մասին է պատմում կամ բողոքում ամուսնուց մեկ ուրիշ տղամարդու առջև, դրանով իսկ դավաճանում է ամուսնուն և քանդում այն պատը, որը բարձրացվել էր, որպեսզի պահպաներ ընտանիքը:

Ընտանիքը կայուն լինելու համար անհրաժեշտ է կարողանալ տնտեսել աշխատած գումարը:

Ոմանք տնտեսումը կամ փողի խնայողությունը համարում են ժլատություն, շփոթում են զրկվածության և սահմանափակվածության հետ: Բայց երբեք չպետք է մոռանալ, որ խնայողությունը նշանակում է միջոցների խելամիտ ծախսում:

Շատ կարևոր է նաև ընտանիքում կենսուրախությունը: Չարժե տրվել վշտալի և տհաճ բաների մասին մտածելուն: Հուզական ընկճվածությունը մեծ վնաս է բերում առողջությանը: Եթե մենք ավելի շատ ուշադրություն ենք տրամադրում կյանքի լուսավոր կողմի վրա, ապա ամբողջովն ձեռք ենք բերում այն ինչը մեզ ուրախ և երջանիկ է դարձնում:

Եթե մենք ժպում ենք, այդ ժպիտը վերադառնում է մեզ, եթե մենք մարդկանց հաճելի, բարի խոսքեր ենք ասում, նույնը և մեզ կասեն: Իրերին նայե’ք ուրախ լույսի ներքո, ջանացեք ցրել հոգին պատած խավարը: Լավ տրամադրվեք մարդկանց նկատմամբ: Թող կենսուրախությոմբ, բարությամբ և սիրով լցվի ձեր տունը:

Շատ կաևոր է նաև խոսքի արտահայտումը: Կարելի է արտահայտել բարի խոսքեր` դրսևորելով իսկական կարեկցանք ու սեր, բայց միևնույն ժամանակ ձեր սկզբունքերում եղեք հաստատուն և անշեղ: Խոսքը ամենից առաջ պիտի լինի մաքուր, բարի ու ճշմարիտ: Այդպիսի լեզվի ուսուցման համար լավագույն դպրոցը ընտանիքն է: Ընտանիքի անդամներին անհրաժեշտ է ուսուցանել խոսքի բարեկրթություն և ճշտասանություն: Այն տանը, ուր արտասանվում են կոպիտ, գրգռված խոսքեր ու հայհոյանքներ, հաճախ են լացում երեխաները, և նրանց փխրուն հոգիները իրենց վրա են կրում դժբախտության ու տարաձայնության հետքերը: Խիստ խոսելու սովորության պատճառով առաջանում է թշնամության զգացողություն, և տանից հեռանում է երջանկությունը: Մեկի գրգռված տոնը մյուսին դրդում է պատասխանել միևնույն ձևով: Կոպիտ և վիրավորական խոսքերը կյանքը դարձնում են մղձանանջ: Տանը խուսափեք հիմար, անիմաստ խոսակցություններից: Տանը պիտի բացակայի քննադատության և բծախնդրության, կռվի առիթ որոնելու հոգին:

«Երջանկությունն այն տանն է թևածում, ուր ամուսիններն ապրում են միմյանց համար, ընդ որում ձգտելով ավելի լավ, կատարյալ դառնալ, չէ՞ որ սերը պահպանելու համար հարկավոր է միշտ հետաքրքիր մնալ»:

Աղբյուրը ՝ Hogeban.info

Թեգերeducationhappinessinteresting
Նախորդ հոդվածը

Շուտով հնարավոր կլինի հեռախոսի ...

Հաջորդ հոդվածը

Լուսինե Պեպանյան – «Կոմֆորտ զոնա․․․ թե՞ առաջընթաց: ...

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԿրթականՀետաքրքիր

    Գիտե՞ք, որ ․ ․ ․ 10 հետաքրքիր փաստ շների մասին

    08/17/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԿրթականՀետաքրքիր

    Հետաքրքիր փաստեր թութակների մասին

    08/19/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԱշխարհՀետաքրքիր

    7 զարմանահրաշ փաստ Չինաստանի և չին ժողովրդի մասին

    08/17/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԺամանցՀետաքրքիր

    7 միտք մահվան մասին

    08/25/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԺամանցԿրթական

    Որտեղի՞ց հայտնվեց կիթառը

    08/19/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԿրթականՀետաքրքիր

    Գույների հոգեբանություն

    08/23/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան

Հետաքրքիր

  • Քաղաքականություն

    Ամենաամաչկոտ և ամենաշփվող Կենդանակերպի նշանները

  • Առողջապահություն

    Նոր խթանիչի շնորհիվ շատակերությունն այլևս խնդիր չի լինի

Գիրք

Book Cover: Անասնաֆերմա - Ջորջ Օրուել

Անասնաֆերմա - Ջորջ Օրուել

Լրահոս

  • 03/05/2021

    Անա Մարիա – «Ես քո փոխարեն»

  • 03/04/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 03/04/2021

    «Սպարտակ Հայկի Ասատրյանին» -Ֆարիդա Մալխասյան

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 03/05/2021

    Անա Մարիա – «Ես քո փոխարեն»

  • 03/04/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 03/04/2021

    «Սպարտակ Հայկի Ասատրյանին» -Ֆարիդա Մալխասյան

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

Գիրք

Book Cover: Մարդկային կատակերգություն - Վիլիամ  Սարոյան

Մարդկային կատակերգություն - Վիլիամ Սարոյան

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: