Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

ԱշխարհԺամանց
Գլխավոր›Աշխարհ›Ուրախություն, որն անանձնական է

Ուրախություն, որն անանձնական է

Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
08/17/2019
1697
0
Share:

Ստեղնաշարի վրա մատներս սահում են ինչպես թավջութակի վրա. նվագել սովորելու միայն վերջերս ծնված երազանքս արդեն հնացած է թվում, ես՝ մի փոքր մեծացած, պետք է այլ բաների մասին երազեմ: Հոգուս նվագն ականջակալերով է հասնում ուղեղիս, ու այդ նվագը, ափսոս, ես չեմ հորինել:

Այդպես է ստացվել՝ ես չեմ հորինում, ես վայելում եմ ուրիշի ստեղծածը, ես չեմ նվագում, ես լսում եմ ուրիշի նվագը, ես չեմ երազում, որովհետեւ ուրիշներն են երազում իմ փոխարեն, ու այդ իրականությունն ընդունելի չէ, բայց ես ընդունում եմ այն, ու դա վերմարդկային ցավալի է, որովհետեւ ես չեմ ինքս ինձ համար ընտրել այդ իրականությունը: Իրականության հետ հաշտ ու անհաշտ լինելու զուգահեռ, միաժամանակյա իրողություններն անտանելի են, բայց միեւնույն է՝ չի ստացվում դրանք անջատ ապրել:

Ես սիրում եմ կյանքը՝ չհասկանալով, չհաշտվելով դրա էության, իմաստի հետ: Այո, կյանքն ինքնին գեղեցիկ է, շրջապատող աշխարհը՝ բնությունը, հույզերը, ապրումները, երեւույթները՝ աստվածային, բայց, միեւնույն է, բոլորի դեպքում էլ այն երկու կետերի միջեւ ընկած տարածություն է միայն, եւ ինչքան էլ գերտարբեր են այդ տարածությունները, շեշտադրումները միշտ նույնն են ու ձանձրացնող:

Ես հավատում եմ սիրուն, բայց վստահ չեմ, որ այն ապրեցնում է, որ լցնում է բաց տարածությունները, ստիպում է չմտածել վերջակետերի եւ ձանձրացնող շեշտադրումների մասին, փոխարենը՝ ձեռքիցդ բռնած ուղղակի անցնում է քեզ վերապահված այդ տարածությունը: Ես չգիտեմ՝ որն է սերը, բայց ինչ-որ բան հուշում է՝ այն պարտավոր է լինել… Միեւնույն պահին ներսումս ապրող իրարից այդքան տարբեր եսերիս ստեղծած քաոսը, ինքս իմ փնտրտուքները տանում ու կանգնեցնում են ինձ ունայնության շանթյան փոսի վերեւում…

Ես այն լցնող ոչինչ չեմ գտնում, բայց պե′տք է առաջ անցնել: Խաբում եմ ինքս ինձ՝ փոսում տեղավորելով այն բոլոր երազները, որոնք իմը չեն, բայց թանկ են ինձ համար: Եվ հենց այն պահին, երբ թվում է՝ գտել եմ ինձ հենց իմ ներսում, երբ թվում է՝ ներսիս ամբոխը մեկ ամբողջություն է դարձել, եւ խաղաղության երանելի պահն այնքան մոտ է, կամուրջն ուղղակի փլվում է՝ ծանր քարերի տակ թողնելով այն երազները, որոնք իմը չեն, բայց այնքան կարեւոր եւ ամուր էին թվում… ու նորից սկսվում է փնտրտուքը՝ ոչինչ չգտածի սկզբնակետից:

Սովորել, հասկանալ, ընդունել, առաջ շարժվել՝ վերադառնալով նույն կետին… շղթան փակ է, բայց անընդհատ շարժում կա դրա մեջ, եւ հենց դա է էականը, դա է երեւի, որ ապրեցնում է: Ու էդ շարժման ամենաթանկ տարրը (զարմանալ կարելի է) մենակությունն է: Աննկատ, բայց համընթաց քայլում է ինձ հետ սիրածս ճամփեքով, քիփ տեղավորվում է կողքիս, երբ հարմարվում եմ սիրած նստարանին, ու աչքերիս միջով նայում ջրի վրա լողացող գույների խաղին… Տարօրինակի պես սեղմվում եմ նրա աննկատ, բայց հավատարիմ գոյությանը ու ինձ մենակ չեմ զգում, անգամ սիրո՜ւմ եմ աշխարհը, որը հնարավոր է կիսել ու դնել նրա ուժեղ ձեռքերի մեջ:

Քամին փշաքաղեցնելով է անցնում կողքովս, ու ամառային տապին ես սիրում եմ այն, ինչպեսեւ մեկ նստարան այն կողմ իր աշխարհում առանձնացած կնոջը, որն ինչ-որ տարօրինակ երգ է դնդնում՝ վստահությամբ, որ ինքն իր միակ ունկնդիրն է, եւ դա մի վայելք է, որ չպիտի ընդհատվի:

Իսկ ինձ կնոջից, երգից, գույների, ծառերի եւ քամու խաղից, հեռվում թեթեւ վիճող զույգից, երեխաների միալար աղմուկից, կողքի սրճարանում եփվող զրույցներից, ժպիտներից, թերթում գրվածի վրա լրջորեն բարկացած պապիկի մտահոգ դեմքից ինձ կտրում է մեծարենցյան անանձնական ուրախության մասին միտքը: Ինչ հզոր է ասված՝ «տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական», ինչ սիրուն է ասված… Անանձնական ուրախություն… կա, իսկ փոսը՞… այն այդպես էլ չի լցվում, չի խաբվում, փուլ է գալիս… Չէ՜, մեծարենցյան ուրախությամբ շանթյան փոսը չի լցվում: Ինչո՞վ, ինչո՞վ լցնել այն…

Աղբյուր ՝ YerkirMedia.am

ԹեգերhappinessIinterestingmemyself
Նախորդ հոդվածը

«Ամենահարբեցող» երկրները՝ աշխարհում

Հաջորդ հոդվածը

Ֆլավանոիդները կկանխեն վաղաժամ մահը

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Ժամանց

    Հետաքրքիր փաստեր անձրևի մասին

    08/19/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԿրթականՀետաքրքիր

    Ի՞նչ է կատարվում օրգանիզմում ծխելը թողնելուց հետո

    08/25/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԿրթականՀետաքրքիր

    Հետաքրքիր փաստեր կատուների մասին

    08/17/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԱշխարհԺամանց

    Իռլանդիայում գիտնականներն ուտելի բաժակներ են ստեղծել կոկտեյլների համար

    08/17/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԱռողջապահությունՀետաքրքիր

    Երկար ու երջանիկ ապրելու արվեստը

    08/22/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԿրթականՀետաքրքիր

    Ի՞նչ պետք է իմանալ դաջվածք անելուց առաջ

    09/07/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան

Հետաքրքիր

  • ՏՏ ոլորտ

    Ֆեյսբուքյան բոյկոտի կազմակերպիչները հիասթափված են Մարկ Ցուկերբերգի հետ հանդիպումից

  • ԱշխարհԱրվեստՄշակույթ

    Ուֆֆիցի պատկերասրահ

Գիրք

Book Cover: Անծանոթուհու նամակը - Ստեֆան Ցվեյգ

Անծանոթուհու նամակը - Ստեֆան Ցվեյգ

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • 03/30/2021

    «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • 03/29/2021

    Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • 03/27/2021

    Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • 03/25/2021

    Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • 03/24/2021

    «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

  • 03/24/2021

    Մարիա Ակոպովա- «Քիչ-քիչ դառնում է նորմալ»

  • 03/24/2021

    Գիշերահավասար

  • 03/23/2021

    Ռուզաննա Դավթյան – «Մոռացված նոտաներ»

  • 03/23/2021

    Քարակերտ

  • 03/23/2021

    Դավիթ Սամվելյան – «Սեր իմ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

Գիրք

Book Cover: Ոսկե բզեզը - Էդգար Ալլան Պո

Ոսկե բզեզը - Էդգար Ալլան Պո

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: