Հելոուինյան սարսափելի փաստեր

 


  • Հելոուինին ընդառաջ կազմակերպված հարցումները ցույց են տվել, որ մեծահասակների 48 %-ը հավատում է ուրվականներին, ամերիկացիների 22 %-ը վստահեցնում է, որ տեսել կամ զգացել է ուրվականների ներկայությունը, իսկ 78 %-ը հավատում է հետմահու կյանքի գոյությանը:

 

  • Հելոուինին զուգընթաց հերթական լիալուսինը կլինի 2020 թ.-ի հոկտեմբերի 31-ին:

  • 1876թվականի հոկտեմբերի 31-ին Բենգալիայի ցիկլոնը խլեց 200000 մարդու կյանք։

  • 1922 թվականի հոկտեմբերի 31-ին Մուսոլինին դարձավ Իտալիայի վարչապետ, իսկ 1926թ.-ի հոկտեմբերի 31-ին կյանքից հեռացավ Հարի Հուդինին:

  • Հաշվարկված է, որ բոլոր մեծահասակների 1/3-րդը մասնակցում է «ամենասարսափելի գիշերվա տոնակատարությանը»:

  • 2005թ.-ին 4 միլիոն մարդ նախընտրել է հանդես գալ վհուկի, իսկ 1.4 միլիոն մարդ`արնախումների տեսքով:

  • Առաջին հայտնի լապտերները եղել են ոչ թե դդումներ, այլ քերծված շաղգամներ:

  • Հելոուինի պատմությունը սկիզբ է առել դեռս հարյուրամյակներ առաջ ներկայիս Մեծ Բրիտանիայի  և հյուսիսային Ֆրանսիայի տարածքներում, որոնք բնակեցված էին կելտերով: Վերջիններս տարին տարանջատում էին երկու շրջանի` ամառ և ձմեռ: Իսկ տարվա մի սեզոնից մյուսի անցումը նշանավորվում էր բերքահավաքի ավարտով`հոկտեմբերի 31-ին, որն էլ խորհրդանշում էր նոր տարվա սկիզբը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ