Հակոբ Փափազյան – «Վերջին ուսուցիչ չի լինում»

«Վերջին ուսուցիչ չի լինում. մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում հանդիպում ենք մարդկանց, որոնք մեզ ուսուցիչներ են դառնում, բայց պարտադիր չէ, որ դաս տան, դասավանդեն։ Երթուղային տաքսու մեջ կողքիդ նստած մարդը կարող է ուսուցիչ լինել քո կյանքում, Գառնիի ճանապարհին ինչ-որ մի մարդ՝ բահը ձեռքին՝ ռանչպար ծերունի, ինքը կարող է քեզ ուսուցիչ լինել, ու շատ մեծ»։

Այսօր ուսուցիչների օրն է։ Ես ուսուցիչ համարում եմ բոլոր նրանց, ովքեր սովորեցնում են, ումից կարելի է սովորել, կլինեն նրանք դպրոցում, համալսարանում, աշխատավայրում թե դրսում՝ մեկ այլ վայրում։
Ուսուցչի աշխատանքն անգնահատելի է, քանզի կրթությունն ու դաստիարակությունը ըստիս կարևորագույն հիմքն են գրագետ ու բանիմաց մարդ , հետագայում հմուտ մասնագետ դառնալու, հզոր և զարգացած երկիր ունենալու համար։

Շնորհավորում ու խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր ուսուցիչներին։

Աղբյուրը ՝ Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ