
Կյանքի ամենամթին օրը
Անցնելով սև ժապավենների միջով մեքենան կանգ առավ: Մեքենայից իջնելուն պես զգում ես քեզ ուղղված բազմաթիվ հայացքներ, բայց չես տարբերակում նույնիսկ քո առջև կանգնածներին, չես լսում քեզ ուղղված խոսքերը ու կոչերը, չես զգում քեզ պարզած ու գրկող ձեռքերը: Աչքերդ կույր են, ականջներդ խուլ, մարմինդ անզգայացած: Դողում ես ամբողջ մարմնով: Ֆիզիկապես ողջ ես, բայց մեջդ ինչ-որ բան դանդաղ մահանում է:
Մի կերպ առաջ ես սողում: Հավաքում ամբողջ ուժդ, որպեսզի առերեսվես ճակատագրին:
Հանկարծ աչքդ դիպում է շրջանակով նկարին ու ամբողջ կյանքդ մինչ այդ պահը ակնթարթորեն անցնում է աչքիդ առաջով: Անցնում ու փոշիանում: Դա հրաժեշտի պահն էր, վերջին հրաժեշտը:
Ատում եմ հրաժեշտները…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0