
Գարունը իր հետ նոր շունչ է բերել,
Մի նոր ծաղկունք է ողջ շուրջս կրկին,
Լեռները անգամ կանաչ են ներկվել,
Ծառերն են հագել շորերը նախկին։
Դաշտերն են կրկին կանաչով օծվել,
Նորից ծածկվել կանաչ շղարշով.
Գարունը իր հետ նոր երգ է բերել,
Որը լցված է կրկին երազով։
Քամին է անգամ նոր կերպ դայլայլում՝
Կարոտած առվին տեսնելու կրքից։
Որքան քնքշանք կա գարնան հուշերում,
Որ դուրս է ելնում ամեն արանքից։
Գարունը նորից դռներն է թակում,
Իսկ ես կարոտած սպասել եմ նրան։
Կրկին գարունն է դռան առջևում,
Եվ նրա շողքը՝ պայծառ ,գեղիրան։
Գարունը նախկի հուշերն է բերել
Եվ դռան առաջ թողել է կրկին.
Գարնան հետ կրկին ես քեզ եմ հիշել,
Զմրուխտ աչքերդ ինձ համար անգին։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0