Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

Հարցազրույց
Գլխավոր›Հարցազրույց›Ես զգացի` ինչպես է երակներումս Զանգուն ծփում Եփրատի ջրերի նման / Հակոբ Հարություն

Ես զգացի` ինչպես է երակներումս Զանգուն ծփում Եփրատի ջրերի նման / Հակոբ Հարություն

Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
05/06/2020
2261
0
Share:

Հարցազրույց Հայաստանի գրողների միության Կոտայքի մարզային բաժանմունքի նախագահ, «Ոգու կանչ» թերթի գլխավոր խմբագիր, բանաստեղծ, հրապարակախոս Հակոբ Հարությունի հետ։

1. Հարգելի Հակոբ Հարություն, 2019 թ. Հրազդանի անվանակոչման 60 ամյակին նվիրված միջոցառմանը առաջին անգամ հնչեց Հրազդան քաղաքի հիմնը, որը ընդունվեց և սիրվեց ժողովրդի կողմից:
Հիմնի տեքստի հեղինակը Դուք եք:
Հետաքրքիր է` ի՞նչ էիք զգում հիմնի հնչելու պահին:

Ես զգացի` ինչպես է երակներումս Զանգուն ծփում Եփրատի ջրերի նման, ու մի զարմացեք, եթե ասեմ՝ քայլում էի այդ ջրերի վրայով և հավատացի, որ Հրազդան քաղաքն ապրեցնող միֆը հայրենյաց ոգին է: Այդ պահին այն պեծկլտում էր բոլորի աչքերում, ու ես ամենքի հետ դարձել էի մեկ Հրազդան ու վեհացել:

2. Դուք մասնագիտությամբ ինժեներ-շինարար եք, և դա որքանո՞վ է օգնում Ձեր պոեզիային:

Նոր բան չեմ ասում, պոեզիան մտածելով զգալն է և զգալով մտածելը, ուստի, անկասկած, ինժեներական անալիտիկ մտածողությունն ու սուր դիտողականությունը, ժամանակի ու տարածության նուրբ զգացողությունը հանգեցնում են ինքնատիպ, պատկերային մտածողության, ի վերջո պոեզիան պատկեր է: Թերևս ճարտարագետի երևակայությունս է օգնել ինձ գրել պատկերաշարժային մտածողությամբ պոեզիա ու գրականագիտական տիրույթում շրջանառության մեջ դնել «պատկերաշարժային մտածողությամբ պոեզիա» հասկացությունը:

3. Ուշագրավ է Ձեր վաղ շրջանի ստեղծագործություններից «Էշ Մարի» պոեմը, ինչու՞ այսպիսի արտասովոր ու տարօրինակ վերնագիր, երբ այն նվիրված է կնոջը:

«Էշ Մարին»: Քսան տարի առաջ, երբ գրվեց, միանգամից բոլորը վրա տվեցին` փնովելով իբր հակագեղագիտական գործ: Ես տեղի տվեցի ու խմբագրելով` վերնագրեցի «Վիրավոր հրեշտակ»: Շատերը, ինչպես և իմ հարազատները շունչ քաշեցին, որ ես խելքի եկա, քանի որ Էշ Մարիի նախատիպը զղջացող հորաքրույրս էր: Սակայն տարիները կարծես մոռացել են «Վիրավոր հրեշտակը», ու հիշվում է «Էշ Մարին»: Մի կին արցունքն աչքին ինձ ասաց՝ ամեն կնոջ մեջ մի էշ Մարի է ապրում… ափսոսանք , զղջում, չիրականացված երազանք ու խեղդված ցավ… Հիրավի, ժամանակն ամեն ինչ և ամենքին իրենց տեղն է դնում: Փաստորեն «Էշ Մարին» իմ պոետական անհատականության նշանախեցին է:

4. Ի՞նչն եք կարևորում արդի գրականության մեջ:

Լավ գիր ստեղծելը, կարևոր չէ ինչ ոճի մեջ կամ ինչ ժանրում, այստեղ նախապատվության խնդիր կա, քանի որ մեկը երեց է սիրում, մեկ ուրիշն էլ` երեցկին: Իհարկե դժվարը լավ գրելն է, ինչը չեն հասկանում փառամոլ գրող խաղացողները, որոնք հեղեղի պես լցվել են ամենուր ու իրենց անամոթ, քծնաքարշ մարտնչող տգիտությամբ կեղծ կուռքեր են առաջ քաշում, որպեսզի նայվեն նրանց շուքում՝ խառնելով թացն ու չորը:

5. Ձեր «Ծաղկե մկրտություն» գրքում գրում եք. «Ուսս ուսիդ հենած`
սպասում եմ արևային անձրևի դադարին:
Ասում են` այդ պահին
լեռներում եղնիկ է ծնվում…»
Արդյո՞ք հավատում եք, որ այդպես է:

Կարևոր չէ` այդպիսի բան լինում է, թե՞ ոչ, կարևորը հավատալն է հեքիաթին, ու այն մեջդ ունենալը, մաքուր մի աշխարհ, որ ներսումդ միշտ կպահի գեղեցիկ աչքերով երեխային, ու ինչքան էլ անձրևի հոգիդ, միևնույն է, կա ինչ- որ տեղ օդասուն, ուր գեղեցիկն է ծնվում, երազը կյանք է դառնում կարոտի զիզի քարին, ուր աչքերդ են ու լանջակոճակդ, ասել է թե՝ հոգի ու մարմին, որն արդեն էական էլ չէ գուցե, երբ բարձրում ես կարոտիդ ծնունդն ընդունում:

6. Ի՞նչ է ուզում աշխարհին ասել Ձեր «Կապույտ հազ» գիրքը:

Պատմությունը ոգեղեն հայտնություն է, և «Կապույտ հազ»-ը ծնվել է հայ կամավորականի ոգեղեն հարատևությունից: Վեպի գլխավոր հերոսը հենց հայի ոգին է, որը եկել է լցնելու մեր իրականության համատարած ոգելքումից առաջացած դատարկությունը: Նա աշխարհին բան չունի ասելու, նա ասելու բան ունի միայն մեզ, եթե մենք մեզ չենք գնահատում, չենք արժևորում, չենք հասկանում, աշխարհին հեչ պետք էլ չի, չնայած ասողին լսող է պետք: Վեպում Հայկական լեգեոնն անցնում է Հրազդանի փողոցներով, որը ձգվում, հասնում է մինչև Կիլիկիա: Խոսքս մի փոքր նեղացնելով` ասեմ, որ արդեն վեցը տարի է, ինչ լույս է տեսել «Կապույտ հազ» գիրքը, անգամ գրական մրցանակ է ստացել, բայց Հրազդանի ոչ մի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի չի հետաքրքրվել այս գրքով: Կրկնում եմ. «Կապույտ հազ»-ի գիրը մեզ է ուղղված, մեր ներսին, չեմ կարծում, որ մեր մեջ անհուսորեն կեղծ արժեքներով շահախեղդ է եղել հայրենյաց կանչը:

7. Ինչպե՞ս է ծնվում Ձեր գիրը:

Գիրս ծնվում է սովորականի պես` մատիտը ձեռքիս, ճերմակ թուղթն ու ռետինը գրասեղանիս, ամենօրյա գրել-ջնջելու անժամուպատարագ աշխատանքի արդյունքում: Այնպես չէ, որ նստեմ երկնքին նայեմ և մուսան էլ տիեզերքից ճախրելով գա, ասի. «Բարև, եկել եմ, ինձ գրի»: Գրիս ծնունդն սկսում է շրջապատիս ոգեղեն ազդակներով, պարզապես այդ ազդակները տեսնելու համար պետք է նաև « կրթված ու մարզված» աչք ունենալ: Կարծեմ Գորկին է ասել, որ գրելու համար 95 տոկոս աշխատասիրություն է պետք և 5 տոկոս միայն տաղանդ, նշելով նաև, որ ամենակարևորը այդ 5 տոկոսն է:

8. Ինչու՞ է ընդհատվել «Ոգու կանչ» թերթի լուսընծայումը:

Ցավալի հարց տվեցիք: Այո, շուրջ 10 տարի հրատարակվող գրական-գեղարվեստական, մշակութային ամսաթերթի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Զարմանալի և օրինաչափ է կարծես դարձել, որ ներկայում ժողովրդի ոգեղեն շահին միտված ձեռնարկումները եթե չեն ձախողվում, ապա մեծ դժվարությունների առջև են հայտնվում: Կարծում եմ` «Ոգու կանչ» թերթը կհաղթահարի իր գործնեությունն արգելակող խնդիրները և չի դառնա անցյալ պատմություն:

9. Դուք ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի նախագահն եք, ինչո՞վ է պայմանավորված միության միջոցառումների սակավությունը:

Ժողովրդի մեջ հնից եկող մի կարծիք կա ձևավորված, որ Գրողների միությունն օրացուցային միջոցառումներ պետք է անցկացնի, այս անի, այն անի… Նրան վերագրում են այն բոլոր գործառույթները, որոնք պետք է պատկան մարմինները կատարեն, ինչի համար և նրանք աշխատավարձ են ստանում: Գրողների միությունը թերևս պարտավոր է նրանց սատարել, ինչն էլ անում է պարտաճանաչորեն: Գրողների միությունը դպրոցի ֆակուլտատիվ գրական խմբակ չէ, իսկ գրողներն էլ` ջոկատավարներ:

10. Ի՞նչը Ձեզ չի հերիքում կյանքում:

Երիտասարդությունս… սա որպես լուրջ կատակ ասեմ. հիմա միայն ինձ եմ կարողանում «խաբել…»:

Նախորդ հոդվածը

Մեր կյանքի անբաժան մասնիկ` Instagram

Հաջորդ հոդվածը

Ճանաչիր ինձ – Գայանե Խաչատրյան

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հարցազրույց

    Եթե դու ինչ-որ գործ ես անում, և ունկնդրողներդ չեն հավանում, ապա քո արած գործն անիմաստ է / Դիանա Մուրադյան

    06/14/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    «GITC-ը մարզաբնակ երեխաներին հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտում կրթություն ստանալու». Լիդա Քերոբյան

    05/12/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Հարցազրույց

    Հարցազրույց ճանաչված գրող Դավիթ Սամվելյանի հետ

    12/22/2020
    Հեղինակ՝ Ալլա Մանուկյան
  • Հարցազրույց

    ՍՄԱՐԹ-ը հնարավորություն է տալիս սովորել այն ամենը` ինչ չեն սովորեցնում դպրոցում։ – Արտյոմ Օհանյան

    01/21/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • Հարցազրույց

    «Երջանիկ լինելու համար պետք է ուղղակի ամեն տեղ փնտրել բարին ու դրականը».Արմեն Նիազյան | Հարցազրույց

    02/06/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Հարցազրույց

    Թատրոնը մի աշխարհ է, որտեղ ամեն ինչ իրական զգացողությունների վրա է հիմնված / Մայիս Համբարձումյան

    06/08/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան

Ձեզ կհետաքրքրի

  • ՄտքերՆախագծեր

    Հարություն Սուքիասյան – «Արի՛»

  • Խոհանոց

    Լոբով և մսով աղցան

Գիրք

Book Cover: Սպանություն  Մորգ փողոցում - Էդգար  Ալլլան Պո

Սպանություն Մորգ փողոցում - Էդգար Ալլլան Պո

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT