Գույների ազդեցությունը  մեր կյանքում…

Կան  գույներ,  որոնք  որոշակի  ազդեցություն  են  ունենում  ոչ  միայն  մեր  զգայարանների  վրա,  այլև  առողջության  վրա:

Հետազոտողներն  ունեն  այն  կարծիքը ,  որ  յուրաքանչյուր  մարդու վրա  գույների  ազդեցությունը  տարբեր  է  լինում, սակայն  մի  քանի  գույներ  կան,  որ  գրեթե  բոլոր  մարդկանց  վրա  ունեն  նույն  ազդեցությունը, և  նրանք  նույն վերբերմունքն  ունեն  այդ  գույների  նկատմամբ.

Կարմիր  գույնը  հանդես  է  գալիս  իբրև  գրգռիչ  գույն:  Դիտումները  ցույց  են  տվել,  որ  այն  բոլոր  թատերասրահներում, որտեղ  նստարանները  և  վարագույրները  կարմիր  թավիշով  են  պատված,  հանդիսականները  ջղաձգորեն  անընդհատ  ծափահարում  են:

Երկնագույնը,  կապույտը  շատ լավ  են ազդում  մեր  առողջության  վրա:  Այդ  է  պատճառը, որ  հիվանդանոցներում  այդ  գույները  ավելի  կիրառելի  են:

Կանաչը  հանգստացնում  է   նյարդերը: Կանաչազարդ  պատերի  ներսում  գտնվող  մարդն  ավելի  մեղմ  է  ու  զվարթ:

Դեղինն  էլ հարմար  է  երազատեսների  և  լռակյացների  համար, որտեղ  հավասարակշռված  վիճակ  է  անհրաժեշտ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ