
1759 թվականին Արթուր Գինեսը Սենտ-Ջեյմսում (Գեյթ, Դուբլին, Իռլանդիա) հիմնադրեց գարեջրատուն, որը 1833 թվականին դարձավ Իռլանդիայում խոշորագույնը: 1886 թվականին ‹‹Արթուր Գինես, Սանդ Էնդ Կ›› ընկերությունը հիմնավորվեց Լոնդոնում, իսկ 30-ական թվականներին արդեն Բրիտանիայում 2 գարեջրատան սեփականատեր էր և արտադրում էր մուգ գարեջրի իր հատուկ տեսակը՝ պորտեր ստաուտը: Ամենուր փակցված էին ‹‹Գինեսը օգտակար է ձեզ համար››, ‹‹Գինեսը ձեր ուժն է››, ‹‹Բարձր որակը դա Գինեսն›› է գովազդային պաստառներ: Գինեսը գարեջրի միակ տեսակն էր, որ կար բոլոր գարեջրատներում, բայց իրականում ընկերությանը այդ փաբերից ոչ մեկ չեր պատկանում, բացառությամբ Քասլ Իննից: Այդ պատճառով ընկերությունը մշտապես նոր գովազդային գաղափարների փնտրտուքների մեջ:
Մի անգամ երեկոյան որսից հետո (Վեկսվորդ 1951թվական) ընկերության ղեկավար սեր Հյու Բիվերը, ընկերների հետ մասնակցեց վեճի ՝ արդյո՞ք դաշտակտցարը հանդիսանում է Եվրոպայի ամենափետրավոր թռնչաորսը: 1954 թվականին կրկին վեճ ծագեց՝ ո՞վ է ավելի արագ թռչում՝ դաշտակտցարը, թե ցախաքլորը: Սեր Հյուն, հասկացավ, որ նման հարցեր հաճախ են տրվում փաբի այցելուների կողմից և դրանց պատասխաններով գիրքը շատ օգտակար կլինի գարեջրատների տերերի համար: Թեթևատլետ-ռեկորդակիր Քրիս Չատաուեյը այդ ժամանակ Գինես Պարկ Ռոյալ Բրյուեր գարեջրի գործարանում գարեջրագործի օգնական էր: Այդպիսի գրքի ստեղծման համար նա խորհուրդ տվեց մարդկանց, որոնք իդեալական համապատասխանում էին այդ գործին՝ երկվորյակներ Նորրիս և Ռոսս Մակվիրտերներին, որոնց հետ նա ծանոթացել էր սպորտային միջոցառումների ժամանակ: Այդ ժամանակ նրանք Ֆլիտ-սթրիթում միջնորդական գործակալություն ունեին: Նրանց առաջարկեցին կազմել այն, ինչը արդյունքում դարձավ ‹‹Գինեսի ռեկորդների Գիրք››: Մեկ տարվա տանջալից աշխատանքից հետո 1955 թվականի օգոստոսի 27-ին դուրս եկավ 198 էջանոց գրքի առաջին նմուշը: Հաջողությունը փայլուն էր:
Գրքի հեղինակը Գիննես բրենդի մասին այլ տարբերակ է տալիս: Նրա խոսքերով, ծրագիրը սկսվել 1954 թվականին սեր Հյու Բիվերի կողմից, այն բանից հետո, երբ գարեջրատներում ռեկորդների մասին վեճերը դարձան սովորական երևույթ: Առաջին գիրքը լույս է տեսել 1955 թվականին: