Aquote1.png

– Դու դեռ չե՞ս քնել: Չէ՞ որ արդեն գիշեր է:
– Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա, որտե՞ղ են նրանք ապրում:
– Քնիր, թոռնիկս: Հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը: Բարի գիշեր: Քնիր, քնիր բալիկս:
– Իսկ դու՞:
– Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս:
– Խեղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել: Եթե ես կարողանայի գտնել այն:

 

Aquote1.png

-Ինչո՞ւ ես լալիս, ծերուկ:
– Ինչ-որ մի բան սխալ է: Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում, և ես հոգնե՜լ եմ…Իսկ դո՞ւ ով ես:
– Ե՞ս: Աղջիկ:
– Աղջի՞կ: իսկ ի՞նչ է այդ:
– Այդ ես եմ:
– Մմմմ, որտեղի՞ց դու եկար:
– Ես եկա իմ սենյակից: Այս նկարը այնտեղ է կախված:
– Ի-իսկ ինչպե՞ս դու հայտնվեցիր նկարի մեջ:
– Ինձ օգնեցին թիթեռնիկները:
– Ուրեմն, դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ:

 

Aquote1.png

-Ի՜նչ բարձր է կախված նկարը… Ահա…
– Սա ի՞նչ է:
– Սա՞: Նկար:
– Գիտեմ, որ նկար է: Իսկ ինչո՞ւ այնտեղ արև չկա:
– Որորվհետև այս նկարում գիշեր է:
– Գիշե՞ր: Իսկ դա ի՞նչ է:
– Գիշե՞րը… Գիշերը արևը մայր է մտնում, և դուրս է գալիս լուսինը: Գիշերը…
– Խնդրում եմ, տար ինձ այնտեղ: Ես երբեք չեմ տեսել գիշեր:

 

Aquote1.png

-Գնանք: Ես քեզ ցույց կտամ գիշերվա հրաշքները: Գիշերը երկնքում աստղերն են շողում: Տեսնո՞ւմ ես: Գիշերը թեթև զով է իջնում երկրի վրա: Տես, աստղ է ընկնում: Շուտ, շուտ մի բան մտածիր, անպայման կկատարվի: Վա՜յ, ծերո՜ւկ: Էս ո՞ւր կորավ: Ծե-րո՜ւկ:…
– Բարի գիշեր, ծերուկ: Ի՜նչ լավ է, որ օգնեցի քեզ: Ա՜խ, եթե ես կարողանայի գտնել իմ պապիկի քունը…

Aquote2.png

 

Aquote1.png

Բարի լույս, պապի՜կ:
Բարի երազներ և ձեզ ամենքիդ, և ձեզ բոլորիդ բարի լո՜ւյս…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ