Գրքասերների համաշխարհային օր

Օգոստոսի 9-ը տոնվում է որպես համաշխարհային գրքասերների օր։Ինչպես արդեն բոլորիս է հայտնի, երբ լինում են որևէ հիշարժան օրեր դրանք ժամանակի ընթացքում սիրվում են ու ձեռք են բերում համաշխարհային ճանաչում։

ԱՄՆ Գրքասերների ազգային օրը (Book Lovers Day) նույնպես դարձավ այն տոներից, որը սիրվեց աշխարհի տարբեր կողմերում գտնվող մարդկանց կողմից: Տոնը նվիրված է հենց ընթերցողին:

Ձեզ ենք առաջարկում մի քանի գրքեր, որոնք պատկանում են պարտադիր ընթերցանության գրերի շարքին և կփոխեն Ձեր կյանքը։

  1.  Նապոլեոն Հիլլ– «Մտածիր և հարստացիր»
  2. Դեն Բրաուն- «Դա Վինչիի ծածկագիրը»
  3. Դերենիկ Դեմիրճյան– «Ավելորդը»
  4. Նար Դոս«Մեր թաղը», «Ես և նա»
  5. Ջոն Բոյն– «Զոլավոր շապիկով տղան»
  6. Էրիխ Մարիա Ռեմարկ«Երեք ընկեր», «Հաղթանակի կամար»
  7. Գաբրիել Գարսիա Մարկես– «Հարյուր տարվա մենություն»
  8. Պաուլո Կոելիո «Ալքիմիկոսը»
  9. Լև Նիկոլաևիչ Տոլստոյ – «Պատերազմ և խաղաղություն»
  10. Աննա Ֆրանկ «Աննա Ֆրանկի օրագիրը» 
  11. Ռիչարդ Բախ«Ջոնաթան Լիվինգսթոն անունով Ճայը»
  12. Ստեֆան Ցվայգ«Մարդկության աստեղային ժամերը»
  13. Օսկար Ուայլդ«Դորիան Գրեի դիմանկարը»
  14. Վարդգես Պետրոսյան-«Վերջին ուսուցիչը», «Ապրած և Չապրած Տարիներ»
  15. Անտուան Դը Սենտ-Էքզյուպերի«Փոքրիկ Իշխանը»

Գրքերի էլեկտրոնային տարբերակները կարող եք ընթերցել հետևյալ ստեղծագործության հղումը բացելով։

Կարդացե՛ք, սովորե՛ք և ինքնակրթվե՛ք։ Բարի Ընթերցում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ