Պատմության մեջ երկար տարիներ մարդու օրգանիզմը առեղծված է եղել,ահա թե ինչու մարդիկ գերբնական տեսություններով էին բացատրում հիվանդությունները։Մարդու օրգանիզմը գիտականորեն ուսումնասիրելու առաջին արձանագրված ջանքերը պատկանում են Հին Եգիպտոսին,սակայն բազում տարիներ անցան ,մինչև մարդիկ բացահայտեցին ,թե ինչպես է կենդանի մարդու օրգանիզմը գործում,և թե ինչու են առաջանում հիվանդությունները։

Ք.Ա. 3000֊1000թթ.

•Երբ հին եգիպտացիները դիերից մումիաներ էին պատրաստում,նրանք օրգանները հանում էին առանձին պահելու համար։Հենց նրանք էլ բացահայտեցին,որ սիրտը պոմպի նման մի բան է,որն արյուն է մատակարարում ողջ օրգանիզմին։

Ք.Ա.400թ.

•Հին հույն բժիշկ Հիպոկրատը հայտնի է որպես բժշկության հայր։Նա առաջինն էր այն քիչ մարդկանցից,ովքեր հասկացան,որ հիվանդություններն ունեն բնական պատճառներ,որ դրանք աստվածների կողմից ուղարկված պատիժներ չեն։

1500֊ական թթ.֊ներ

•Ֆլամանդական պրոֆեսոր Անդրեազ Վեզալիուսը դիեր էր հերձում 1500֊ականներին և պատրաստում ոսկորների,մկանների և օրգանների մանրակրկիտ գծագրեր։Նրա առաջին աշխատանքը,որը հրատարակվեց դասագրքում,օրգանիզմի վերաբերյալ ուսումնասիրությունները փոխարինեց անատոմիա գիտությամբ։

1670֊ական թթ.

•Հոլանդացի ոսպնյակաստեղծ պատրաստող Անտոնի Վան Լևենհուկը պատրաստել է առաջին մանրադիտակներից մեկը։Նա կիրառել է այն արյան բջիջները և սերմնահեղուկը ուսումնասիրելու համար՝բացահայտելով միկրոսկոպիկ այն օրգանիզմները,որոնք հիվանդության հարուցիչներ են։

1953թ.

•1953թ.֊ին անգլիացի գիտնական Ֆրենսիս Կրիկը և իր ամերիկացի գործընկեր Ջեյմս Ուոթսոնը պարզեցին ԴՆԹ֊ի(դեզօքսիռիբոնուկլեինաթթու) կառուցվածքը,այն մոլեկուլ է,որի չորստառանոց կոդը կրում է կյանքի ցուցումներ։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ