Գորիլլան ոչ միայն խոսում է ժեստերի լեզվով, այլ նաև «որդեգրում» է կատվի ձագերի

Գիտնականները կապիկների մասին նախկին պատկերացումները գլխիվայր շրջող հայտնագործություն են արել. նրանք բացահայտել են, որ գորիլլաները հակված են խոսելու ունակության, գրում է The Independent-ը:

Զարմանալի հաջողություններ է գրանցել Կոկո անունով գորիլլան, որը հայտնի է ժեստերի լեզուն սովորելու իր ունակությամբ: Կապիկը շարժումների օգնությամբ կարողանում է շփվել իրեն վարժեցնողների հետ: Հիմա նույնիսկ կարողանում է խոսք արտաբերել:

 

Գիտնականները միշտ մտածել են, որ կապիկները չունեն համապատասխան ունակություններ, որպեսզի կարողանան խոսել: Նրանք կարծում էին, որ կենդանիները կարող են միայն աղմկալից ձայներ հանել, որպեսզի վախեցնեն թշնամիներին կամ զգուշացնեն վտանգի մասին: Սակայն Կոկոն կոտրեց բոլոր կարծրատիպերը: Նրա 71-ժամյա տեսագրությունները ուսումնասիրելուց հետո գիտնականները բացահայտել են 9 իրավիճակ, որոնք կենդանուց պահանջում են շնչառության և վոկալային ունակությունների կառավարում: Մինչդեռ համարվում էր, որ նրանց մոտ բացակայում են ճանաչողական ունակությունը և կառավարվող շնչառությունը:


The Daily Mail-ը ներկայացրել է նաև այն, որ 44-ամյա Կոկոն «մայրություն է անում» կատվի 2 ձագերի:

Գորիլլայի մարզիչ Ֆրենսին Փեթերսոնը նկատել է, որ կենդանին անդադար ցույց է տալիս «երեխա» նշանակող ժեստը: Հասկանալով կապիկի ցանկությունը և գիտակցելով, որ Կոկոն ֆիզիկապես այլև չի կարող մայրանալ, տարօրինակ որոշում է կայացրել:

Ամերիկուհին որոշում է կապիկի խնամքին հանձնել կատվի ձագերի: Կոկոյի համար սկզբում մի քանի ձագերի էին բերել, սակայն կապիկը նրանցից երկուսին է ընտրել:

Դիտենք այս ֆիլմը, որտեղ ներկայացվում է Կոկոյի անցած ճանապարհը:

https://www.youtube.com/watch?v=FqJf1mB5PjQ

Ձեզ նույնպես կարող է դուր գալ