
Գոռը սիրում եմ զբաղվել հնավայրերի ուսումնասիրությամբ պատմամշակույթային արժեքների ոբացահայտմամբ։ Նա միշտ փորձում է բացահայտել թաքնված հետաքրքիր, հին և զարմանալի երևույթները։
Այս տարի ավարտել է Քաղսիի միջնակարգ դպրոցը։ Այժմ սովորում է Եվրասիա Միջազգային Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։ Անչափ հետաքրքված է իրավական յուրաքանչյուր ոլորտով և կարծում է, որ արդարությունը հենց իր սերնդի ձեռքերում է։
– Ամենահետաքրքիր պեղումները, որին ներկա եք գտնվել հարցին Գոռը պատասխանեց այսպես․
-Իտալացի հնեաբանների խմբի հետ մասնակցել է պեղումների “Kotayq Survery project”-ի շրջանակներում ու կարծում եմ, որ դա ամենահետաքրքիրներից էր։ Այնտեղ գտանք ամրոց, որը Ուրարտական ծագում ուներ և մոտ Ք.ա VII-Vդդ-ի էր։ Տարածքը կազմում էր գրեթե 16 հեկտար։ Իտալիայից ժամանած խումբը ևս մեզ հետ էր։ Իտալական խումբը գլխավորում էր Ուրարտական պատմության մասնագետ՝ Ռոբերտո Դանը։ Ամբողջ նախագծի ղեկավարն էր՝ Արթուրը Պետրոսյանը։
Մի կարևոր բան ևս կցանկանամ նշել։ Այս նախագիծը հաղթել է “EuropaNostra” հայտնի մրցանակաբաշխությունում և ես հպարտ եմ, որ եղել եմ այդ թիմի անդամներից։
-Ո՞ր թվականներից եք զբաղվում այս աշխատանքով։
-Իրականում այս նախագծի աշխատանքները սկսվել են դեռևս 2014 թվականից, սակայն ես թիմում եմ 2017 թվականից մինչ օրս։ Ամրոցն իրականում շատ հին պատմություն ունի։ Հստակ տեղեկատվություն բնականաբար չունենք։ Բայց մեծ հավանականություն կա, որ այն կառուցվել է Արգիշտիի կամ Սարդուրիի օրոք։
-Ի՞նչ տվեց Ձեզ այս նախագիծը։
-Կարծում եմ կարիք չկա նշելու, որ անսահման գիտելիքներ ու ընկերներ։ Կարելի է ասել, որ դրանք իմ կյանքի ամենահիշարժան ու հետաքրքիր 3 տարիներն էին։ Ինքս իմ մեջ բացահայտեցի, թե ո՞վ եմ լինելու հետագայում ու ինչո՞վ եմ զբաղվելու։ Այդ ամենի համար շնորհակալ եմ Իտալացի բոլոր գիտնականներին, Պետրոսյան Արթուրին։ Ուզում եմ առանձնացնեմ ոսկրաբան Ghazem Morhadi-ին, ով ինձ սովորեցրեց գրեթե ամեն բան այդ ոլորտից։
-Ձեր ամենասիրելի տոնը։
-Ամենասիրելի տոներից մեկը Վարդավառն է։ Կարծում եմ այս տոնը շատ մարդկային ու պարզ տոն է։ Բացի դա ունեմ շատ հիշողություններ այդ տոնի հետ կապված։
– Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։
-Ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ես ազատ ժամանակ սիրում եմ մասնակցել արշավների և ունենալ ակտիվ հանգիստ։ Պասիվ հանգստի կողմնակից չեմ, քանի որ ինքս սիրում եմ բացահայտել նորն ու ամեն օր իմանալ ավելին շրջապատող տարածքների մասին,- ասաց Գոռը։
-Ձեր ամենասիրելի գիրքը, որ խորհուրդ կտաք բոլորին։
– Ամենատպավորիչ գրքերից, երևի թե «Բենջամին Բաթոնի տարօրինակ պատմությունը» գիրքն է, որի հեղինակն է Ուոլթեր Սքոթը։
-Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր հասակակիցներին։
– Միանշանակ կասեմ, որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ չսովորող ու տգետ մարդը տեղ չունի։ Դրա համար սեվերե՛ք, ներկայացրե՛ք Ձեր ազգը եվրոպական տարբեր բեմերում ու բնագավառներում։
– Ո՞րն է Ձեր կյանքի նպատակը։
– Ամենամեծ նպատակը Հայաստանը ճանաչելն ու ճանաչելի դարձնելն է օտարերկրացիների համար, ինչո՞ւ չէ նաև մեր հայերի համար, որպեսզի ամեն հայ և օտարերկրացի իմանա Հայաստանի գոյության մասին և այդ կերպ փորձեմ զարգացնել երկիրս։
Կյանքիս կարգախոսը վերցրել եմ Դելպյան տաճարի արձանագրությունը՝ «Ճանաչիր ինքդ քեզ և կիմանաս, թե ո՞վ է մարդը»։
Եվ վերջում խոսքս ուզում եմ եզրափակել Սաադիի խոսքերով՝
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում՝ կարոտով»։