Գոք Մնացականյան – «Աչքեր կան, որոնք…»

Աչքեր կան, որոնք,

Նման են՝ մի մե՜ծ,

Խորը անդունդի,

Եվ որոնց շուրթին

Հանկարծ կանգնելուց

Առաջանում է

Սուր գլխապտույտ։

Եվ  ինչո՞ւ եմ ես,

Հաճախ մոռանում,

Վախը՝ անկումի

Եվ սայթաքելու։

Ու  քո սիրելիս՝

Քո լուրթ աչքերում,

Ես հասկանում եմ,

Որ ես ավելի՜

Երկինք եմ ճախրում,

Քան թե սլանում

Դեպի խո՜ր անդունդ,

Քանի որ նրանք՝

Նրանք են ունակ

Երկինքը առնել

Իրենց բիբերում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ