Գոք Մնացականյան – «Գիշե՜րը, գիշե՜րը, գիշերը… »

Գիշե՜րը, գիշե՜րը, գիշերը…
Մեր խո՜ր վշտերի
Ընկերը միակ,
Եվ տառապանքի ունկնդիրը լո՜ւռ,
Մե՛ր ու մեր «ես» – ի ժամադրության խուլ վայրը միակ։
Գիշերը գիտի խոսքից խոսք բացել,
Եվ բացել հոգին մե՛ր խոր ու խոնավ,
Մեր աչքերի մեջ տեսնել և բարին,
Եվ գտնել մի նոր լույսի ճանապարհ։
Գիշերը գիտի մե՛զ անգիր մեզ պես,
Գիշերը գիտի թե ոնց ենք ջարդված…
Գիշերը գիտի, թե ինչքա՜ն ենք թույլ,
Գիշե՛րը գիտի, թե ոնց ենք խոցված…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ