Գոք Մնացականյան – «Լուսավո՜ր, մենավո՜ր երեկո է չքնա՜ղ»

Լուսավոր, լուսավո՜ր
Երեկո է չքնա՜ղ,
Մեր աչքերն են տխուր,
Մե՛ր աչքերն են օտար։
Մենավո՜ր, մենավո՜ր
Երեկո է չքնա՜ղ,
Մեր աչքերն են հեռվում,
Մե՛ր աչքերն են հոգնած։
Լուսավոր, լուսավո՜ր
Երեկո է չքնա՜ղ,
Մենք փնտրում ենք նրանց,
Ովքեր երեկ չեկան,
Ովքեր այսօր չկան…
Լուսավո՜ր, մենավո՜ր երեկո է չքնա՜ղ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ