Գոք Մնացականյան – «Աչքը դիպավ աչքին»

Աչքը դիպավ աչքին
Սիրտը գոչեց հարյա՜վ…
Նայեց երկա՜ր-լռին,
Բացականչեց՝ անմա՛ր…

Աչքը դիպավ աչքին,
Սիրտը գոչեց հարյա՜վ,
Տեսավ աչքերն են ջինջ,
Վսե՜մ վարար-վարար։

Աչքը դիպավ աչքին,
Հոգին գոչեց անմա՜ր,
Տեսավ երազ չէ սին,
Այլ իրական, արդա՜ր…

Աչքը դիպավ աչքին,
Սիրտը կանչեց հարյա՜վ,
Նայեց խորունկ-խորին
Ու շշնջա՜ց օրհնյա՜լ…

Աչքը դիպավ աչքին,
Սիրտը գոչեց հարյա՜վ,
Քաղցր կանչեց ի՛մ կին,
Սիրե՜ց, սիրե՜ց մինչ մահ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ