Գոք Մնացականյան – «Ի՜մս, ուրի՜շս»

Ի՜մս, ուրի՜շս,
Պատուհանիդ տակ հիմա,
Սիրո և կարոտի սոնետներ են նվագում
Անձրևները հոգուս,
Ու քամիները սրտիս
Երգում են քեզ օրոր։

Ի՜մս, ուրի՜շս,
Դու երկնային աստղաշող ,
Վա՜ռ ու վառման սիրո երազ,
Իմ հուշերը քեզ հետ են միշտ,
Քեզ են կանչում աչքերն իմ փակ։

Ի՜մս, ուրի՜շս,
Իմ աչքերի հեռուներում,
Ծո՜վ թախիծն է իրեն մատնում,
Հուշն ինքն իրեն մղում առաջ,
Եվ այնքա՜ն-այնքա՜ն միամիտ է գիշերը։

Ի՜մս, ուրի՜շս,
Պատուհանիդ տակ հիմա,
Սիրո և կարոտի սոնետներ են նվագում
Անձրևները հոգուս,
Ու քամիները սրտիս
Երգում են քեզ օրոր։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ