Հայացքդ գիտեմ անգի՜ր՝
Կույրի պե՜ս,
Ու ձայնդ խուլ-խլացածի
Նման եմ լսում…
Եվ մի՞թե սեր իմ,
Մեր երազները պիտ մնան պարապ,
Եվ անուրջները՝
Լո՜ւրթ անուրջները մնան անգալիք…
Ես քեզ հիշում եմ գեթ մի ակնթարթ՝
Մի լիարժեք կյանք,
Ուստի ապրել եմ ուղիղ մեկ վայրկան՝
Իմ աչքերի մեջ
Ու մահացել եմ երկրորդ վայրկյանին՝
Հենց քո աչքերում՝
Թեքված հայացքիդ խորը փոսի մեջ։
Բայց չարժի արդյո՞ք ,
Եվ ինչո՞ւ չարժի, որ ես՝
Որ ես տակավին
Հարություն առնեմ
Քո աչքերի մեջ ու իմ աչքերում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ