Գոք Մնացականյան – «Գիշեր է սեր իմ»

Գիշեր է սեր իմ, լու՜ռ-լռին  գիշեր, 

Փորձում եմ շեղել

Իմ տխրությո՜ւնը… 

Վայրկյանաչափի նման պտտվում եմ

իմ  ու իմ  միջև,

Որ փոխվի’, փոխվի’,

Այս համատարած

անտարբերությունը, 

որին կոչել ենք

Կարծես հեռացում …

Ու ժամացույցը հոգնա՜ծ, տանջված

Իմ  այս ջանքերից 

Էլ ցույց չի՛ տալիս ժամ ու ժամանակ, 

Այլ երկա՜ր-լռին հեռավորություն… 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ