Գոք Մնացականյան – «Բնորդուհին եք»

Բնորդուհին եք, Դուք իմ կտավի,
Ողջ հոգով փռվեք սրտիս աթոռին,
Եվ պարզ աչքերով Նայեք Դուք վերև,
Ինչպես նայում են աստղերի խաղին,
Ես Ձեզ ուզում եմ ժպիտ նկարել,
Ինչպես ժպտում է լուսինը նրբին։
Եվ Ձեր աչքերում շագանակագույն
Պիտի նշմարեմ երկինքը կապույտ,
Եվ արտացոլանքը՝ հոգու գույներով,
Սպիտակ սիրո կապտաերանգով։
Շքեղ եք,օրիո’րդ,Դուք իմ կտավում
Ձեր վարսերը սև՝հարթ ու գեղեցիկ,
Փռված ուսերին,
Ինչպես արևն է փռվել ծովերում։
Բնորդուհին եք, Դուք իմ կտավի.
Սրտիս մեջ այնքա՜ն երանգներ կան նուրբ,
Հոգուս մեջ միայն մի պատկեր կա Սուրբ,
Չքնաղ երկնքից իջնող ցնորքի
Կաթիլներ կան լուրթ…
Որ իրական են, բնական այնքա՜ն,
Որ պատկերել եմ սրտիս կտավում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ