Google որոնումը առաջնահերթություն կտա լավ UX ունեցող կայքերին

Քիչ բաներ են ավելի վրդովեցուցիչ, քան կայքը, որը չի գործում այնպես, ինչպես պետք է: Երկար բեռնումը, անհարմար ինտերֆեյսը, դրա տարրերի միախառնումը. այս ամենը շեղում է բովանդակությունից և պարզապես ճնշող է:

Google-ը որոշել է վերջ դնել դրան: UX-ը կսկսի հաշվի առնվել որոնման արդյունքները և բջջային տարբերակում առաջարկվող հոդվածների ցանկը կազմելիս: Ալգորիթմը կընտրի այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ միայն լավագույնս են համապատասխանում հարցմանը, այլ նաև լավ են մատուցված: Ինտուիտիվ հասկանալի և օգտագործողի համար հարմար դիզայնը կդառնա ավելի կարևոր:

Այժմ որոնման արդյունքները կցուցադրվեն` հաշվի առնելով քանակական չափումները, կապված արագության, պատասխան ժամանակի և վիզուալ կայունության հետ: Բացի այդ, կսկսվեն հաշվի առնվել բջջային սարքերին հարմարվելը, դիտման անվտանգությունը, https արձանագրության առկայությունը և pop-up֊ների բացակայությունը:

Նկարագրելու համար, թե ինչպես է Google-ը հավաքելու այդ չափումները, շատ տեխնիկական մանրամասներ կպահանջվեն: Եթե համառոտ, ապա էջը պետք է բեռնվի ոչ ավելի, քան 2,5 վայրկյանում, իսկ օգտագործողը կարողանա սկսել դրա հետ աշխատել 100 միկրովայրկյանի ընթացքում: Մեկ այլ ցուցանիշ հաշվի կառնի, թե որքան հաճախ է էջի տեսանելի բովանդակությունը անսպասելիորեն միախառնվում:

Հայտարարելով ալգորիթմի փոփոխությունների մասին՝ Google-ը հղում է կատարում ներքին հետազոտության տվյալներին, որոնք ցույց են տալիս, որ օգտվողները նախընտրում են լավ UX֊ով կայքեր: Այնուամենայնիվ, առավել համապատասխան տեղեկություններ ունեցող էջերը կշարունակեն առաջինը լինել ցանկում, նույնիսկ եթե դրանց ինտերֆեյսը կատարյալ չէ: «Էջի հարմարությունը պակաս կարևոր է, քան բովանդակության որակը», – ասում են ընկերությունից: «Այնուամենայնիվ, եթե առկա են համեմատական համապատասխանելիությամբ մի քանի էջեր, էջի հարմարությունը կարող է էապես ազդել որոնման մեջ դրա տեսանելիության վրա»:

Google-ը նշում է, որ COVID-19-ով պայմանավորված մեխանիզմի փոփոխություններ տեղի չեն ունենա մինչև հաջորդ տարի: Ընկերությունը այդ մասին կնախազգուշացնի ալգորիթմի գործարկումից առնվազն վեց ամիս առաջ: Թարմացումից հետո կայքի սեփականատերերին այլևս հարկ չի լինի օգտագործել արագացված բջջային էջեր (AMP)՝ առաջարկվող հոդվածների ցանկում հայտնվելու համար: AMP մեխանիզմը գործում է այնպես, որ օգտվողները մնում են Google ինտերֆեյսում, ոչ թե անցնում են կայք:

Դիզայներներն արդեն գիտեն, որ լավ UX-ն օգնում է ավելի լավ ընկալել տեղեկատվությունը և ավելի ակտիվորեն շփվել դրա հետ: Եվ, հավանաբար, այժմ այն ավելի հաճախ կուրախացնի օգտվողներին:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ