Հրաժեշտ ենք տալիս Flash-ին Chrome-ում

Ավելի վաղ, Adobe֊ը տեղեկացրել էր, որ պատրաստվում է դադարեցնել Flash-ի աջակցումը 2020-ի վերջին։

 

Ավելի քան 20 տարի, Flash-ը օգնել է ձեզ ստեղծել խաղեր,դիտել տեսանյութեր և թողարկել հավելվածներ համացանցում։ Բայց վերջին մի քանի տարիներին Flash-ը դարձել է ավելի քիչ տարածված։ Ավելի քան 3 տարի առաջ, desktop Chrome օգտագործողների 80 տոկոսն այցելում էր Flash-ով աշխատող կայք ամեն օր։ Այսօր օգտագործումը 17 տոկոսից էլ պակաս է և աստիճանաբար նվազում է։

 

Նման միտումը ցույց է տալիս, որ կայքերն անցնում են բաց վեբ տեխնոլոգիաների, որոնք աշխատում են ավելի արագ և էֆեկտիվ, քան Flash-ը։Միևնույն ժամանակ նրանք ավելի ապահով են, ուստի դուք կարող եք անվտանգ զգալ կատարելով գնումներ, բանկային գործարքներ և կարդալով գաղտնի փաստաթղթեր։Նրանք նաև աշխատում են ինչպես մոբայլ, այնպես էլ անձնական համակարգիչներում, այնպես որ դուք կարող եք այցելել ձեր սիրած կայքը ցանկացած վայրում։

 

Այս բաց վեբ֊տեխնոլոգիաները դարձան ստանդարտ ինտեֆեյս Chrome-ի համար մի քանի տարի առաջ, երբ կայքերին պետք էր հարցնել ձեր թույլտվությունը Flash-ը թողարկելու համար։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Chrome սկսեց աստիճանաբար դուրս մղել Flash-ը, սկզբում թույլտվություն հարցնելով Flash-թողարկելու համար, իսկ հետո արդեն լռելյայն անջատած պահելով։ Այն ամբողջովին կհեռացվի Chrome-ից մինչև 2020 թվականի վերջ։

 

Եթե Դուք կանոնավոր այցելում եք կայք, որն աշխատում է Flash-ով, Ձեզ կարող է հետաքրքրել, ինչպես դա կազդի Ձեզ վրա։ Եթե կայքն անցնի բաց վեբ֊տեխնոլոգիաների, Դուք առանձնակի փոփոխություն չեք զգա, բացառությամբ նրա, որ այլևս չեք տեսնի Flash-ը թողարկելու թույլտվությամբ հուշումները։ Եթե կայքը շարունակի օգտագործել Flash-ը, և դուք տաք թույլտվություն թողարկելու այն, այն կաշխատի մինչև 2020-ի վերջ։

 

Շատ սերտ աշխատանք էր պահանջվում Adobe-ի,  այլ բրաուզերների, խոշոր հրատարակիչների հետ համոզվելու համար, որ ցանցը պատրաստ է օգտագործման առանց Flash-ի։ Google-ը աջակցում է Adobe-ի որոշումը, և պատրաստ համագործակցության դարձնելու համացանցը էլ ավելի լավ։

 

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ