
Մենք ապրում ենք այն դարում, ուր մարդիկ անընդհատ սիրում են քննարկել դիմացինի կյանքը, ամեն կերպ փորձում են խանգարել դիմացինին, որպեսզի նա ապրի… այսպես ասած այս դարի մարդկանց ամենասիրելի զբաղմունքը դիմացինի կյանքը դատելն է:Հաջորդ խնդիրն այն է, որ ցավոք սրտի շատերը իրենց ընկեր ընտրելուց նայում են նրա շորերին, կոշիկներին, եթե ունեցավ լավ հագուստ և կոշիկներ ուրեմն մտածում են, որ շատ լավ ընկեր է… բայց ոչ ոք չի նայում այդ մարդու հոգուն… միգուցե նա ավելի լավ ընկեր կարող է լինել, ավելի անկեղծ, ավելի վստահելի, հետո ինչ որ հագուստի կամ կոշիկների մի չնչին մասը մաշված է: Շատերը ընկերներին համեմատում են գրքերի հետ… օրինակ` եթե սիրուն կազմ ունի գիրքը ուրեմն մեջի գրածը լավը կլինի, բայց շատ դեպքերում հակառակն է, ճիշտ է կազմը գեղեցիկ է, բայց մեջը ամբողջությամբ դատարկություն է: Նրանք ընտրում են գեղեցիկ կազմով և նոր գրքերը չմտածելով, որ մաշված գրքերի մեջ ավելի շատ կյանք կգտնես, նրանք մաշվել են, որովհետև լավն են և շատ մարդիկ շբվել են հենց այդ գրքերի հետ: Նման մարդիկ նույն կերպ ընտրում են իրենց ընկերներին… <<եթե գեղեցիկ է ուրեմն լավն է>> դատարկ մարդու մտածելակերպ: Հենց նման մարդիկ կխանգարեն քեզ ապրել: Ինձանից ձեզ խորհուրդ, ՄԱՐԴԻԿ աշխատեք ընկեր ընտրելուց ընտրել ամենահասարակին, թեկուզ մաշված կազմով, բայց վստահելի ընկեր կլինի։