
Ապրիր… ապրիր անցյալի սխալների վրա ճիշտը կառուցելով, բայց ապրիր ներկայով: Ապրելու հետ մեկտեղ սովորիր ներել, բայց ոչ ամեն անգամ, շատերը օգտվում են քո ներողամիտ լինելուց: Սովորիր վերջին հնարավորություն տալ դիմացինիդ, բայց սխալվելուց հետո մեկ անգամ տուր այդ վերջին հնարավորությունը. հակառակ դեպքում շատերը կմտածեն, որ կարող են անընդհատ կրկնեն նույն սխալները: Սովորիր սիրել, սիրել ազնիվ մանկան սիրով. հակառակ դեպքում դիմացինից չես կարող անկեղծ և փոխադարձ սեր ակնկալել: Սովորիր ժպտալ այնպես, ինչպես այն փոքրիկ երեխան, որ դեռ նոր է կյանք մտել և չի տեսնում կյանքի դժվարությունները: Սովորիր օգնել. օգնել առանց ակնկալիքի, առանց սպասելու, որ քեզ կփոխհատուցեն այդ քայլիդ համար: Օգնել ասվածը մի հասկացիր միայն նյութական իմաստով… դու կարող ես օգնել սովորական տարիքով մեծ մարդուն կամ հաշմանդամին անցնել փողոցը, և դա նրանց համար ավելի մեծ օգնություն լինի: Սովորիր ապրել քո կյանքով, որովհետև ուրիշի կյանքի մեջ խորտակվելը քեզ մի օր դժբախտություն կբերի: ԵՒ վերջապես սովորիր գնահատել. գնահատել ընկերներիդ, ուսուցիչներիդ և մնացած այն մարդկանց, ովքեր նպաստել են քո ճիշտ ապրելուն: Վստահեցնում եմ քեզ… Գնահատիր ուսուցիչներիդ աշխատանքը և դա կլինի ամենամեծ շնորհակալությունդ նրանց համար, գնահատիր բժիշկների աշխատանքը և նրանք կհասկանան, որ նրանց սիրող ու նրանց ուժերին հավատացող մարդիկ դեռ կան: Ամենակարևորը գնահատիր ԾՆՈՂՆԵՐԻԴ, որովհետև նրանք ամեն ինչ անում են, որ դու քեզ երջանիկ զգաս, չունենաս ոչինչի կարիք, բայց նրանք դա անելու համար դժվար ճանապարհ են անցնում. չնայած որ մեզ չեն ասում դրա մասին: Պարզապես սովորիր…