«GITC-ը մարզաբնակ երեխաներին հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտում կրթություն ստանալու». Լիդա Քերոբյան

Այսօր ձեզ ենք ներկայացնում հարցազրույց Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մասին կենտրոնի ուսանող Լիդա Քերոբյանի հետ։

Դե առաջին հարցը՝ մի փոքր ներկայացրեք, թե ինչ է GITC-ը։

– Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնը մի կառույց է, որը պատրաստում է շուկայում մեծ  պահանջարկ ունեցող մասնագետներ ՏՏ ոլորտում: Աջակցում է վերոհիշյալ ոլորտում աշխատանքային շուկայի զարգացմանն ու ընդլայնմանը` միջազգային և տեղական ներդրումների համար գրավիչ պայմանների ձևավորմամբ։

Իսկ ու՞մ համար է նախատեսված։

– Նախատեսված է աջակցելու դեպի մարզեր ոլորտի հնարավորությունների ուղղորդմանն ու մարզերում երիտասարդների հզորացմանն ուղղված նախաձեռնություններին։

– Ովքե՞ր կարող են դիմել։

Մարզերում և ոչ միայն բնակվող 16 տարին լրացած այն անձիք ովքեր հետաքրքրված են ՏՏ ոլորտով։

– Ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ ընդունվելու համար։

Անհրաժեշտ են միջին մաթեմատիկական գիտելիքներ և լավ տրամաբանություն։
Իսկ ուսման վճարը չափազանց մատչելի է։

Նշեցիք ՏՏ ոլորտը, այ կասեք կոնկրետ ի՞նչ մասնագիտական ուղղություններ կան։

– GITC-ում ծրագրավորման դասընթացները կոմպլեկս կուրսեր են՝  բացի մասնագիտական առարկաներից ուսումնասիրում ենք նաև ծրագրավորմանն անհրաժեշտ այլ առարկաներ՝ ծրագրավորման հիմունքներ, անգլերեն, դիսկրետ մաթեմատիկա, ալգորիթմերի տեսություն, ցանցեր,  SQL,  HTML CSS, JS և Python։

– Իսկ ի՞նչ առանձնահատկություններ ունի GITC-ը։

– Այստեղ առավելությունները շատ են, փորձեմ առանձնացնել մի քանիսը՝ իրականացնում է ՏՏ ոլորտի բարձրակարգ կրթություն՝ ապակենտրոնացման միջոցով։ Մյուս առավելությունը վճարի մատչելիությունն է։ Եվ  որ ամենակարևորն է այստեղ հնարավորություն ունենք դառնալու ամենապահանջված և ամենաբարձր վարձատրվող մասնագետներից մեկը։

– Իսկ որքանո՞վ է այն կարևոր մարզաբնակ երեխաների համար։

– Ինչպես գիտենք գրեթե բոլոր բուհերն ու ուսումնական կենտրունները մայրաքաղաում են կենտրոնացած։ Եվ  մարզերի երեխաներից ոչ բոլորն ունեն հնարավորություն Երևանում կրթություն ստանալու։ Իսկ GITC-ը  ընդլայնել է իր աշխարհագրությունը և մարզերի երեխաներին   հնարավորություն ընձեռել որակյալ կրթություն ստանալու։

– Իսկ ի՞նչ օգուտներ եք ստացել։

– Մեծ փորձառություն, պրակտիկ հմտություններ, հիմնարար գիտելիքներ, ծրագրավորման տրամաբանություն, երբ  մտածում ես ամեն ինչ մոդելավորել։

– Շնորհակալություն։

– Ձեզ նույնպես։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ