Ճանաչիր ինձ – Ասյա Ղանդիլյան (A.K)

Ողջույն, ես Ասյան եմ: 23 տարեկան եմ, ծնվել ու մեծացել եմ Գյումրիում: Մասնագիտությամբ նկարիչ-իլուստրատոր եմ: Սովորում եմ Հայաստանի գեղարվեստի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում: Զբաղվում եմ freelance-ով:

Ես շատ եմ սիրում իմ քաղաքը, նա շատ մեծ ազդեցություն ունի իմ ստեղծագործական կյանքի վրա, բայց ցավոք այստեղ չկա հեռանկար, ու մտածելակերպի հետ կապված մի փոքր խնդիրներ կան: Մեկ-մեկ ցավոք սրտի ինձ զգում եմ վանդակի մեջ: Մեր քաղաքում շատ են տաղանդավոր ու յուրատիպ մարդիկ, ովքեր քաղաքում իրենց չգտնելով ստիպված հեռանում են հեռանկարի հետևից: Ես կուզեի, որ քաղաքում մարդիկ ավելի ազատ մտածեին և ստեղծագործեին շատ:

Ինձ քաղաում ճանաչում են իմ գործերով, շատերը ծանոթ են իմ աշխատանքին, շատերին նկարել եմ:

Սիրելի նկարիչներից կառանձնացնեմ  Շիլեին, Լոտրեկին, իսկ անիմեի աշխարհից՝ Գլեն Քին, Դոն Բլուետ:

Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, հիմա ժամանակիս մեծ մասը հատկացնում եմ ծրագրեր սովորելուն: Շատ եմ սիրում զբոսնել, շփվել մարդկանց հետ ու դիտում եմ ֆիլմեր, շատ եմ սիրում Անդերսոնի, Բարթոնի ֆիլմերը և իհարկե Netflix:

Ես նկարում եմ մարդկանց , նրանց կերպարները, փորձում եմ ցույց տալ յուրաքանչյուրի ներաշխարհը, բնավորությունը: Ես շատ եմ գնահատում ազատությունն, անկախ լինելը, այդ պատճառով իմ նկարներում բացակայում է հետնաշերտը: Իմ կերպարները մեծամասամբ մենակ են՝ ինչ որ անորոշ տարածության մեջ: Ես ոգեշնչվում եմ իրական մարդկանցից, իրական կերպարներից նրանց ապրումներից ու երազանքներից:

Ամենամեծ երազանքս ճամփորդելն է, շա՜տ-շա՜տ ճանապարհորդելը… Իմ առջև նպատակներ չեմ դնում, փորձում եմ շատ աշխատել ինձ վրա և ապրել ներկա պահով:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ