Գեյշա նշանակում է «արվեստի մարդ»: 18-րդ դարում ի հայտ եկան կին գեյշաներ, և տղամարդ գեյշաները աստիճանաբար զիջեցին իրենց դիրքերը:Գեյշաների մշակութային կենտրոնները համարվում էին Կիոտոն, Օսական և Տոկիոն: Կին գեյշաների ի հայտ գալով սկսվեց մի նոր ծաղկուն ժամանակաշրջան, իսկ 19-րդ դարը համարվեց գեյշաների «ոսկե դար»: Շատերը գեյշաներին համարում են մարմանավաճառներ, սակայն այս բառն ու նրա էությունը այնքան հեռու է տվյալ իրականությունից:Գեյշան իդեալական կնոջ կերպար է, հազարավոր ռազմիկների ու բանաստեղծների ոգեշնչման աղբյուր:Գեյշան ճապոնական արվեստի կենդանի գլուխգործոց է:

   Յուրաքանչյուր ոք, ով սովորում կամ ուսումնասիրում է գեյշա դառնալու արվեստը, գեյշա համարվել չի կարող: Իսկական գեյշա կարող են դառնալ միայն ընտրյալները, ովքեր ոչ միայն արտաքնապես են գեյշա, այլ էությամբ:Գեյշա դառնալու համար պահանջվում են տարիներ:Գեյշա դառնալու համար պարտադիր պայման է, որպեսզի աղջիկը լինի անմեղ- կույս: Սա ևս մի ապացույց է, որ գեյշաները սեռական հարաբերություններ չեն ունեցել հաճախորդների հետ: Առհասարակ գեյշան թանկ հաճույք է, և ամեն տղամարդ իրեն նման շռայլություն թույլ տալ չի կարող:Գեյշան կրում է թանկարժեք կիմոնո, զարդեր, հաճախում է թանկարժեք վայրեր, որտեղ նրա ելույթը, դա կլինի երգ, պար, նվագ, նույնիսկ անգամ պարզապես նրա ներկայությունը արդեն շքեղություն է, և գուցէ պատճառներից մեկն էլ հենց դա է, որ ճապոնացի տղամարդկանց համար գեյշան երազանքի պես մի բան է – իդեալական կնոջ կերպար:Եթե որևէ ճապոնացի հրավիրված է երեկույթի, որտեղ կան գեյշաներ, դա մեծ պատիվ է նրա համար: Օտարերկրացիների համար նույնպես նման երեկույթի ներկա լինելը պատվաբեր է ու շատ կարևոր: Նրանց համար ասիացի կինը հատկապես գեյշան առեղծված է և շատ դեպքերում գեյշաները օգնում են ճապոնացիներին օտարերկրացիների հետ դիվանագիտական հարցերում:Տղամարդը գիտի, որ այն ինչ ասվել է գեյշային, դուրս չի գա այդ սենյակի պատերից:

   Զարգացնելով ստեղծագործելու ունակությունը գեյշան կարող է յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ստեղծել մի նոր՝ նախորդին գերազանցող գեղեցիկ բան.դա կլինի փիլիսոփայական խոսք, ծաղիկների փնջավորում, երգ թե պար: Այս միջոցով նրա հետ յուրաքանչյուր հանդիպումը լինում է նորովի և առանց կրկնության:Խոսքի կատարելագործումը նույնպես շատ կարևոր է: Գեյշան պետք է իմանա ինչպես խոսել, ինչից խոսել և որտեղ խոսել: Նրա խոսքը պետք է լինի կիրթ, կշռադատված և տեղին: Սիրո արվեստին տիրապետելը օդ ու ջրի պես հարկավոր է գեյշային: Յուրաքանչյուր տղամարդ գտնվելով գեյշայի կողքին, պետք է իրեն զգա ամենա -ամենան, պետք է զգա, որ սիրված է, որ բացի իրենից գոյություն չունի որևէ այլ տղամարդ, որով կարող է հետաքրքրվել գեյշան: Նա գեյշայի կողքին պետք է զգա իրեն ուժեղ տղամարդ, և ինչպես ճապոնացիներն են ասում՝ գեյշան հոգու համար է, իսկ տղամարդը գեյշայի կողքին զգում է իրեն ինչպես սամուրայ:Գեյշայի կիմանոն ընդգծում է նրա պարանոցը, քանի որ, ըստ ճապոնացիների, այն համարվում է կնոջ ամենազգայուն մասը։ Իսկ կիմանոն շատ թանկ արժի, մինչև մի քանի հազար դոլար: Իսկ այդ կիմանոները հագնելու համար գեյշաներն ունեն հատուկ օգնականներ, քանի որ դրանք ինքնուրույն հագնելը շատ բարդ է: Գեյշաները կրում են նաև օկոբո կոչվող բարձր, փայտե կոշիկներ։ Քանի որ գեյշաները միայն զվարճացնելու համար են, այդ պատճառով է, որ գեյշան միշտ միայնակ կին է։ Սակայն ցանկության դեպքում նրանք կարող են նաև ամուսնանալ, բայց մինչ այդ թողնում են իրենց մասնագիտությունը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ