Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ելենա Հովհաննիսյան – «Եվ ո՞վ է մարդը»

  • Նարեկ – «մեկ օր «բանը» կարթնանա անգոյությունից»

  • Անի Աթյան – «Գլուխլվա»

  • Լիանա Գասպարյան – «Բացակա ներկայությունդ»

  • Նարա Թամրազյան – «Քեզ հետ ու առանց քեզ»

  • Մանե Գասպարյան – «Ազնավուրի «Բոհեմ»-ից են նրանք….»

  • Մանե Գասպարյան – «Պատերազմից հետոյի հունվարի 28-ը»

  • Անի Եղշատյան – «ԼՍԻ՛Ր, ՈՍՈԽ»

  • Սարգիս Հայենց – «Տա՛ր ինձ Աստված, տա՛ր ինձ հեռու»

  • Միքայել Կարապետյան – «11. Պատահական հանդիպում»

Հարցազրույց
Գլխավոր›Հարցազրույց›Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
01/24/2021
11686
0
Share:

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում շինարարական աշխատանքներով զբաղվող «Աշոտ և Հայկ եղբայրներ» ՍՊԸ հիմնադիր  Գևորգ Պրազյանը և իր գործընկերները ցանկանում են հիմնել թղթի, դեսպեի, լամինատի, մանրաթելային նրբատախտակի արտադրություն։ Սպասվող հազար աշխատատեղերի, կատարվելիք աշխատանքների և սպասվող զարգացումների շուրջ զրուցել եմ  Գևորգ Պրազյանի հետ:

Գևորգ, բավական յուրահատուկ  ծրագիր եք հղացրել` թղթի արտադրամասից  մինչև սահմանապահ շների բուծում. Պատմեք ծրագրի մասին:

Նախ նշեմ, որ գաղափարը նոր չէ, մեր թիմով արդեն 7 տարի է քննարկում ենք: Քանի որ բնակվում էի Լեհաստանում, վերադարձա Հայաստան, որովհետև անպայման ուզում եմ, որ այս գաղափարը իրականություն դառնա Հայաստանում:

Ֆինանսավորման առաջարկ եղել է Ռուսաստանից, ու քանի որ ֆինանսավորողը ռուս էր, իր պայմանն էր, որպեսզի գաղափարը իրականություն դառնա Ռուսաստանում: Իհարկե, Ռուսաստանը մեծ ռեսուրսներ ունի, զարգացած գործարանային ոլորտ, բայց ես չցանկացա:

Այսօր տեսանելի է, որ մեր շուկան ունի նման արտադրության` թղթի, լամինատի պահանջարկը ու մոտավոր կարող եմ ասել, որ այս արտադրանքի գրեթե 70 տոկոսը բերվում է Թուրքիայից, իսկ Հայաստանում նման արտադրություն չկա: Նաև նշեմ, որ գաղափարը ներկայացրել ենք էկոնոմիկայի նախարարություն և այս պահին քննարկման փուլում է: Հավելեմ, որ մեր շահույթի հաշվին պատրաստվում ենք զբաղվել սահմանապահ խելացի շների բուծման աշխատանքներով,  անօդաչու թռչող սարքերի, օդային պաշտպանության զենքերի արտադրմամբ: Իհարկե այս ամենը իրականացնելու համար պետք է գումար, իսկ գումար պետք է ստեղծենք մենք: Կյանքի կոչելով այս ծրագիրը մենք կունենանք հազար նոր աշխատատեղ, որը փոքր թիվ չէ:

Որոնք են այն առաջնահերթ խնդիրները, որոնք պետք է հաղթահարել, գաղափարը կյանքի կոչելու համար:

Ես դրսում ունեմ գործարար կապեր, ու մինչև կառավարությանը գաղափարի ներկայացնելը, ծանոթացել եմ բոլոր դետալներին` հաստիքների ստեղծումից մինչև անհրաժեշտ գործիքների պատրաստում: Անպայման կուզեի շեշտել, որ մենք կարող ենք մշակել ցանկացած տեսակի փայտ և մենք որպես հումք ունենալու ենք ծառերի էտումից մնացած ճյուղեր, այսինքն մենք հավաքելու ենք ծառերի էտումից առաջացած թափոնները և դրանք վերածենք արտադրանքի: Նաև եթե ունենանք հումքի պակաս կան ռուսական կազմակերպություններ, որոնք պատրաստ են փայտը մատակարարելու, ինչպես նաև պատրաստ են մեզ տրամադրել մասնագետներ, ովքեր կզբաղվեն հայ մասնագետների ուսուցմամբ:

Այս գաղափարի իրականացման համար մեզ անհրաժեշտ է ընդհամենը 10մլն. դոլլար: Եթե հաշվի առնենք մեր պլանավորած աշխատանքները և հազար նոր աշխատատեղի ստեղծումը , ապա դա չնչին գումար է:  Ցավոք նման ապրանքի համար մեծ գումար է դուրս գալիս արտերկիր , իսկ մենք ցանկանում ենք այս ներդրումները կատարել մեր երկրում:

Գիտեմ, որ մինչ այս գաղափարը ունեցել եք բավական մեծ հաջողություններ և ձեռքբերումներ, կուզեի մի փոքր էլ խոսել այդ մասին:

Իրականում, ես ինչի հասել եմ` հասել եմ իմ ուժերով: Ստեղծել եմ իմ շինարարական կազմակերպությունը, մասնակցել ենք պետական մրցույթների, ունենք պատվոգրեր, շնորհակալագրեր: Ես չեմ ցանկացել ապրել այլ երկրում ու այն հաջողություններին, որ հասել եմ Հայաստանում, օրինակ Լեհաստանում ես կարող էի դրա տասնապատիկին հասնել: Բայց հայրենի հողն ու տունը ինձ հետ էր կանչում ու  ես  իմ գլխավոր հաջողությունը համարում եմ հենց դա` ներկայացնել և իրականացնել գաղափարներ հայրենիքում: Հաջողության գրավականը ինձ համար շքեղության ու նյութական արժեքներում չէ ես կարողանում եմ պարզ ճակատով քայլել փողոցում և ունեմ ընկերներ, որը  մարդու ամենամեծ ձեռքբերումն է:

Քըրք Քըրքորյանը մի դիպվածով ասել է` բիզնեսում իրատեսությունն արդեն իսկ լավատեսություն է…

Գիտեք… Հարաբերական է, մի խոսք էլ կա` «եթե խելք ունես` ինչի ես աղքատ» , բայց ամեն ինչ հարաբերական է:

Միշտ չէ, որ ստեղծվում են հնարավորություններ, միշտ չէ, որ լինում է գաղափարի լուսաբանում: Այսօր մենք ունենք խելացի երիտասարդներ, ովքեր ունեն լավ գաղափարներ ու դրանք պարզապես մնում են թղթի վրա: Մեր նպատակը հենց դա է` մեր գաղափարը իրականանալու դեպքում, մենք հրավիրելու ենք ոլորտի բոլոր խելացի մարդկանց, ովքեր կցանկանան մեզ հետ համագործակցել, իրենց գաղափարները բարձրաձայնել: Ես կարծում եմ, որ գաղափարը ամենամեծ զենքն է, որը պետք է անպայման իրագործել:

Նախորդ հոդվածը

Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»

Հաջորդ հոդվածը

Պարույր Սեվակին

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հարցազրույց

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

    02/08/2021
    Հեղինակ՝ Ալլա Մանուկյան
  • Հարցազրույց

    Ռոբերտ Մարկոսյան / Մեր խթանը մեկն է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանն ու ճանաչմանը

    09/22/2020
    Հեղինակ՝ Զարուհի Խլոյան
  • Հարցազրույց

    «Իմ ամենամեծ հոբբին ապրելն է». Դավիթ Սամվելյան| Հարցազրույց

    01/25/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Հարցազրույց

    «GITC-ը մարզաբնակ երեխաներին հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտում կրթություն ստանալու». Լիդա Քերոբյան

    05/12/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Հարցազրույց

    Բոլորս էլ գիտակցում ենք, որ ոչ ոք հավերժ չէ, ուղղակի պետք է հաշտվել այդ մտքի հետ / Վաչե Աբովյան

    06/07/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Դալիի և Պիկասոյի աշխատանքները՝ Ազգային պատկերասրահում

    02/09/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան

Հետաքրքիր

  • ԺամանցՀետաքրքիրՄշակույթ

    Պարե՞նք… | Թվիսթ

  • ԱշխարհԿրթականՏՏ ոլորտ

    iPhone 11. Apple-ը ներկայացրեց նոր սմարթֆոնը

Գիրք

Book Cover: Ապրելու  ժամանակը  և մեռնելու  ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Լրահոս

  • 03/07/2021

    Ելենա Հովհաննիսյան – «Եվ ո՞վ է մարդը»

  • 03/07/2021

    Նարեկ – «մեկ օր «բանը» կարթնանա անգոյությունից»

  • 03/07/2021

    Անի Աթյան – «Գլուխլվա»

  • 03/07/2021

    Լիանա Գասպարյան – «Բացակա ներկայությունդ»

  • 03/07/2021

    Նարա Թամրազյան – «Քեզ հետ ու առանց քեզ»

  • 03/07/2021

    Մանե Գասպարյան – «Ազնավուրի «Բոհեմ»-ից են նրանք….»

  • 03/07/2021

    Մանե Գասպարյան – «Պատերազմից հետոյի հունվարի 28-ը»

  • 03/07/2021

    Անի Եղշատյան – «ԼՍԻ՛Ր, ՈՍՈԽ»

  • 03/07/2021

    Սարգիս Հայենց – «Տա՛ր ինձ Աստված, տա՛ր ինձ հեռու»

  • 03/07/2021

    Միքայել Կարապետյան – «11. Պատահական հանդիպում»

  • 03/07/2021

    Հեղինե Խաչատրյան – «Երբ հույսն ապրում է»

  • 03/05/2021

    Անա Մարիա – «Ես քո փոխարեն»

  • 03/04/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 03/04/2021

    «Սպարտակ Հայկի Ասատրյանին» -Ֆարիդա Մալխասյան

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 03/07/2021

    Ելենա Հովհաննիսյան – «Եվ ո՞վ է մարդը»

  • 03/07/2021

    Նարեկ – «մեկ օր «բանը» կարթնանա անգոյությունից»

  • 03/07/2021

    Անի Աթյան – «Գլուխլվա»

  • 03/07/2021

    Լիանա Գասպարյան – «Բացակա ներկայությունդ»

  • 03/07/2021

    Նարա Թամրազյան – «Քեզ հետ ու առանց քեզ»

Գիրք

Book Cover: Մարդկային կատակերգություն - Վիլիամ  Սարոյան

Մարդկային կատակերգություն - Վիլիամ Սարոյան

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: