Ճանաչիր ինձ – Գևորգ Գրիգորյան

Ես Գևորգ Գրիգորյանն եմ, ծնվել եմ Տավուշի մարզի գ. Ոսկեվանում: Այժմ ապրում եմ Տավուշի մարզի Ք. Իջևանում, սովորել եմ Իջևանի N1 հիմնական դպրոցում: Սովորել եմ նաև սույն քաղաքի Երաժշտական դպրոցի դհոլի բաժնում… Այնուհետև ընդունվել եմ  Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ, այժմ էլ սովորում եմ նշված  քոլեջի  4րդ կուրսում։ Սիրում եմ ստեղծագործել. գրում եմ բանաստեղծություններ, ֆիլմի սցենարներ, զբաղվում եմ լուսանկարչությամբ և այլն… Այժմ նաև սովորում եմ թատերական ստուդիայում և կասեմ, որ թատրոնը իմ կյանքն է։ Գրում եմ բանաստեղծություններ և ապրում դրանցով… Ցավերս դնելով այդ ստեղծագործությունների մեջ… Գրածս ամեն խոսքի նախադասության մեջ մի ողջ պատմություն է ամփոփվում… Եվ գրելն ինձ օգնում է ապրել այս տրտում կյանքում… Փնտրում եմ ինձ ամեն բնագավառում, շատ հետքրքրասեր եմ. այն ինչ ինձ դուր է գալիս, փորձում եմ դա անել և շատ նպատակասլաց եմ, եթե մի բան որոշեցի ամեն գնով պիտի հասնեմ դրան…

Ահա  ստեղծագործություններիցս  մի  քանիսը.

Հոգնել եմ կյանքի դաժանությունից 
Տխրությունը ժպիտի տակ թաղելուց 
Հուզմունքը հոգուս մեջ այրելուց 
Բավ է հոգնել եմ այս ամենից։ 
Ճկռած ցավը մեջքիս բարձած 
Սարի նման ցավ կուլ տված 
Հողի նման տրորված այս ամենից 
Ուզում եմ փախչել հեռու ես ինձանից։ 
Ուրվական եմ դարձել ու թափառել 
Հոգումս շատ ու շատ խոսքեր թաքցրել։
Բարձս անգամ քար եմ դարձրել 
Գլուխս արունոտել ու չեմ հառաչել։ 
Հոգիս եմ թաքուն խեղդել 
Հուշերի խորձանուտում թափառել 
Դատարկությունից ինքս ինձ եմ կորցրել։ 
Մենությունն եմ ես անիծում 
Դատարկությունն եմ ես ատում։ 
Ժամը քար է դառնում տեղից չի շարժվում 
Մենության գրկում սիրտդ է լցվում։ 
Ուռենու պես թեքվում ու լացում 
Ժամանակի վարկյանի մեջ դոփում 
Ու մնում ենք նույն տեղում 
Նույն դատարկ մենությունում.... 
Ժամի սլաքն այնպես է տնքում 
Որ ասես մի ողջ մոլորակ է քաշում։ 
Եվ դա մենություն է կոչվում 
Որ աշխարհն աչքիդ կանգ է առնում։ 
Որ արևն անգամ քեզ չի ջերմացնում 
Անձրևի կաթիլները սուր փուշ են թվում 
Ու մարմինդ դանդաղ պատառոտում։ 
Անկեղծ ասած հոգնել եմ արդեն 
Սին դատարկությունից հոգնել եմ արդեն։ 
Տարիքն առած ծերունու պես, 
Ճաքճքված նրա ձեռքերի պես, 
Ճաքճքել է հոգիս այս ամենից 
Բողոքում եմ կյանքի դաժանությունից... 
Շանթահարված ծառի նման 
Այրված ու չորացած ճյուղերի նման 
Բողոքում եմ կյանքից 
Հոգնել կարելի է այս ամենից.... 
9 ապրիլ 2019
Մյուսը
Նորից իջավ գիշերը անձայն 

Նորից լռեց ամեն բան 

Ու ես նստած պատշգամբում 

Քո մասին եմ անվերջ անրջում։ 

Նորից անգույն ու սեվ հուշեր 

Նորից տրտում անքուն գիշեր։ 

Ասում են թե երբ միայնակ 

Տրտում է հոգիդ ցնորք է թվում 

Ամեն մի միտք ու աշխարհում մենակ 

Սկսում ես երազել այն տրտում գիշերում 

Որ ամեն երեկո վրա է հասնում ... 

Ու երբ սկսում է ուժգին քամին 

Ասես հուշերս էլ պոկում ու տանում 

Ու քո պատկերն էլ անհետանում 

Ու քամու հետ հեռու է փախչում։ 

Օդում սավառնում ու կորչում 

Այս մելամաղձոտ գիշերում։ 

Քնել էի մի պահ ու երբ արթնացա 

Գիշերն էր հեռացել ու մի երկտող էր թողել 

Մի փնտրիր հուշերդ որ հեռացան 

Մի փնտրիր նրան բաց թող ու գնա... 

Սիրում եմ գիշերը իր լռությամբ 

Որ ամեն բան խաղաղ է թվում 

Բայց անքուն գիշերում անձայն 

Տխուրթյունն է վրա հասնում։
Եվ  վերջինը
Եթե ես մահանամ էլ չգաս 

Չգաս շիրիմիս ու չլացես Էլ չգաս ու չասես որ սիրում ես 

Որ կարոտում ես... չգաս... 

Էլ ում է պետք քո ուշացած սերը 

Այն ինձ պետք էր ապրելու համար Էլ ում է պետք լացող խոսքերդ անհամար։ 

Չկա էլ սեր չկամ նաև ես, ուր էր քո սերը Երբ ասացիր որ մոռանամ ամեն բան 

Ու ես ծվարած իմ սրտի խորքում 

Պահեցի հուշ դարձած սերն իմ աննման։ 

Չէ չգաս շիրիմիս ու լաց չլինես 

Ու զղջումի խոսքեր դու չասես... 

Մեկ է ամբողջ կյանքում ինձ ես հիշելու

Բայց չգաս շիրմիս լաց լինելու 

Ու ներում ներում հայցելու... 

Հեռացիր.... 

29.07.2019
Հետևիր ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ