Գևորգ Արշակյան – «Անվերնագիր»

Սարի փեշերին քամու պարերով,
Մի փերի նստած կարմիր նժույգին,
Ցնորք էր շաղում այդ լի ձորերով,
Խենթացնելով իմ պես ջահելին…

Կայծակ էր կարծես հայացքը նրա,
Որոտում էր աչքերիս փայլից,
Խաղաղ թռիչք էր խոսքերը ընծա,
Ծաղկունքի հասնող Կաթնոտ շուրթերից…

Մասրոտ ժպիտը ծորում էր թանձրիկ ,
Վարսերը գանգուր միջև գոտկատեղ,
Ասես պատառ գիժ բնությունից,
Որ մի գաղտնիքով կերպար էր տվել…

Մաղվում էր օդում մի խաղաղություն,
Շարժ ու ձևից այս շքեղ չինարի,
Մի երգ էր ասում զուլալ ու զուլում,
Տիրուհի էր, սեր ու Սիրուհի…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ