Գևորգ Արշակյան – «Հայաստան»

Ջահել մարում է կյանքի առիթը,
Մի՛ տոնեք հիմա ոչ մի տարիքը,
Սուգը մի ճեղքեք այլ շնորհներով,
Եվ շնորհները սգի հարգանքով…

Պարզապես երկինքը ամեն ինչ գիտի,
Ինձ, քեզ, բոլորի հույսերը բարի…
Չքնաղ Զինվորին այն կյանքը տված,
Սահմանը գրկած և անվերջացած….

Նրա մտքերը էլ տուն չեն գալիս,
Նույնիսկ, որ մայրը մրսում է ցավից,
Եվ իր Հայրական օջախն է մթնում,
Մեկ է նա չկա, լույսը չի բերում…

Եվ խաղաղվում է ինչ որ ժամանակ,
Նրա անունը էլ Հերոս ու կրակ,
Վարդ ու պսակներ շիրիմը ծածկած,
Ով իմ Հայրենիք, Ով իմ Հայաստան…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ