Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Ճանաչիր ինձ – Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

ՄտքերՆախագծեր
Գլխավոր›Նախագծեր›Մտքեր›Նարէ Կոմիտասի – «Գեթ մեկ քայլ դեպի»

Նարէ Կոմիտասի – «Գեթ մեկ քայլ դեպի»

Հեղինակ՝ Newsflow Support
08/07/2020
1885
0
Share:

Մաս 2
«Ատելությունից գեթ մեկ քայլ դեպի սեր»

Նախորդ հատվածը

Հատվածներ Նարէի օրագրից

«Ես ատում էի։ Չկա աշխարհում ավելի վատ զգացմունք, քան ատելությունը։ Որևէ մեկի հանդեպ ատելությամբ լցվելով՝ վատություն ավելի շատ ինքդ քեզ ես անում, քան նրան, ում ատում ես։ Եվ ես նրան ատում էի։ Հետո ամեն ինչ փոխվեց։ Պատճառն անհայտ է նաև ինձ։ Կյանքում ամեն բան իր ժամանակին է լինում։ Եվ իմ վերաբերմունքը ընդամենը մի քանի օրում փոխվեց։ Ես գուցե դա չէի զգում, չէի ընդունում, բայց շատերը զգացին։ Հետո, երբ արդեն ընդունում էի սիրահարվելս, հասկանում էի, որ դա հասարակ հավանել կամ սիրահարվել չէր։ Մենք սիրահարվում ենք մարդկանց միայն առավելություններին, բայց սիրում ենք թերություններով հանդերձ՝ համարելով դրանք յուրահատկություններ, և ոչ թերություններ։

Երբ հանկարծ աչքերս հանդիպում են ՆՐԱ աչքերին, մի պահ սուզվում եմ ծով աչքերի խորություններում, երբ հանկարծ պատահաբար կանգնում է ոտքիս կամ ինչ-որ առիթ է ստեղծվում «կներես» ասելու, լսելով ՆՐԱ ձայնը, մի պահ կտրվելով աշխարհից, մոռանում եմ ասել «ոչինչ». . .

* * *

Սիրում եմ աչքերը, սիրում եմ ձայնը, սիրում եմ ժպիտն ու ջղային դեմքը, սիրում եմ լուրջ հայացքն ու ծիծաղող դեմքը նույնպես:

* * *

Հիասթափությունն անխուսափելի է։ Այսօր ես հիասթափվեցի ՆՐԱՆԻՑ։

* * *

 Չէի դադարել սիրել, բայց հիասթափությունը մի կարճ ժամանակ սառեցրել էր զգացմունքներս։ Հիասթափություն էր միայն հենց այդ պահին, իսկ իրականում կամ նեղացել էի, կամ նեղվել, կամ թեկուզ հենց հիասթափվել. ուղղակի պահի տակ։ Ես սիրում եմ ՆՐԱՆ. . .

* * *

Իսկ նա ինձ՝ ոչ։ Երևի ոչ։ Կարծում եմ, որ ոչ։ Վստահ եմ, որ ոչ։ Մենք կարևորում ենք նրանց, ովքեր արժանի չեն դրան. օրինակ՝ կարևոր թվացող անկարևոր մարդկանց։ Չգիտեմ՝ արժանի է իմ վերաբերմունքին, թե ոչ, բայց սրտին չես համոզի սիրել կամ չսիրել»։

* * *

Այս խոսքերի վրա ավարտվեց Նարէի օրագիրը, Մանէն գլուխը հանդարտ բարձրացրեց, ապա, արցունքն աչքերին, նայեց Նարէին։ Մինչ Մանէն կարդում էր, Նարէն աչքը չէր կտրում ամբողջ սրճարանի ուշադրությունը գրավող տղաներից։ Ոմանք նրանց նայում էին նողկանք արտահայտող հայացքով, ոմանք ամոթանքի խոսքեր էին շպրտում նրանց հասցեին։ Մարդկանց շեղում էր նրանց պահվածքն ու ականջ ցավեցնող աղմուկը։ Իսկ Նարէն ուշադրություն չէր դարձնում անգամ մյուս տղաներին։ Աչքերն անընդհատ ու միայն ՆՐԱ վրա էին սևեռված։ Հետո, առաջինն աչքերը թեքեց Մանէին, քիչ-քիչ գլուխը և մեղմիկ ձայնով, սառնասրտորեն և լիովին անտարբեր հայացքով, խոսեց.

– Այսօր իմ սիրտն ինձ թելադրեց, որ ես հիասթափվել եմ։ Վերջնականապե՞ս, թե՞ կրկին։ Ամենամեծ հիասթափությու՞ն, թե՞ հերթական անհնար իրականություն, որին չեմ հարմարվում։

 

Մանէն զգաց, որ Նարէին հարկավոր է օրագիրը և շտապ վերադարձրեց։ Նարէն անփույթ շարժումով պայուսակից դուրս քաշեց գրիչն ու արագ-արագ խզբզեց օրագրում։ Հենց նոր ասած խոսքերը երկու-երեք բառով հանձնեց թղթին։ «Հետո կմաքրագրեմ» – որոշեց Նարէն։
Ու գլուխը նորից բարձրացրեց, արդեն պարզ է, թե որ կողմ։ Մանէն հետևում էր Նարէի դեմքի փոփոխվող արտահայտություններին ու մի պահ զգաց, որ Նարէի աչքերը հառել են մի կոնկրետ կետի և նա ուշի-ուշով նայում էր այդ ուղղությամբ։
Աղմուկը քիչ-քիչ դադարեց, տղաները մի կերպ հանդարտվել էին։ Աղմուկով ուշադրություն գրավելուց հետո, այժմ հասարակության ուշադրությանն արժանացավ նրանց քար լռությունը, որը տևեց ուղիղ 5 վայրկյան։ Բանն այն է, որ Նարէի և ՆՐԱ աչքերը հանդիպել էին իրար։ ՆՐԱ հարբածությունն ու ոչ ադեկվատ պահվածքը մի պահ չքացան։ ՆՐԱ հայացքում անսպասելիության զգացում կար։ Միգուցե չէր սպասում, այդտեղ, այդպիսի վիճակում լինելով, հանկարծ հանդիպել Նարէին։ Այդ քար լռության մեջ անգամ մարդկանց ուշադրությունից չվրիպեց Նարէի և ՆՐԱ հայացքների հանդիպումը։
Ընդամենը հինգ վայրկյան, և տղաների պոռթկումից ու տհաճ հռհռոցից սթափվեցին բոլոր նստածները և վերադարձան իրենց իրականություն։ Բայց ՆԱ դեռ շոկի մեջ էր։ Նարէն մի ակնթարթ աչքերը թեքեց դեպի Մանէն, ապա նորից դարձավ ՆՐԱՆ։ Մանէն լուռ ու լարված հետևում էր Նարէի միմիկային և հանկարծ նշմարեց, որ Նարէի դեմքը հուզմունք արտահայտող զգացողություն է ընդունում։ Շտապ նայեց ՆՐԱՆ, հայացքով «ֆու» ասելով, նորից նայեց Նարէին. աչքերը լցվել էին։ Նարէն գլուխը թեքեց և չնայած հուզմունքը զսպելուն՝ այնուամենայնիվ, երեք արցունք թափվեց նրա աչքերից։ Մանէն որոշեց խոսել, բայց անգամ մեկ բառ չգտավ մխիթարելու համար։
Իսկ ի՞նչ էր մտածում ՆԱ։ Ի՞նչ էր զգում այդ պահին։ Արդյո՞ք զգում էր որևէ բան։
Շրխկոց լսվեց։ Մանէն աչքի պոչով նայեց տղաներին։ ՆԱ ոտքի էր կանգնել, իսկ նրա ընկերներին դա ընդհանրապես չէր հետաքրքրում։ Որքան էլ փորձեր իրեն ադեկվատ պահել, քայլվածքը մատնում էր նրան. առաջին իսկ քայլից զգացվում էր, որ հարբած է։ Նարէն այդ ժամանակ ուրիշ կողմ էր նայում և չէր նկատել մոտեցողին, իսկ Մանէն ուշադիր սպասում էր տասը վայրկյանով հեռու ապագային։ Տասը, ինը. . . ՆԱ արդեն մոտ էր աղջիկների սեղանին. . . հինգ, չորս. . .
– Բա՛րև ձեզ։
. . .Մեկ. . .
Նարէն դանդաղորեն գլուխը դեպի Մանէն թեքեց, ապա կտրուկ շարժումով պտտվեց և նայեց ՆՐԱՆ՝ ուղիղ աչքերի մեջ։ Ուղիղ երեք վայրկյան, և երկուսն էլ հայացքները փախցրին։ Որքա՜ն ցավ կար Նարէի հայացքում։ Ընդամենը մեկ հայացք և այնքան ասելիք այդ հայացքում։ Մի մեծ վեպ կարելի էր գրել այդ պահի, Նարէի հայացքի ու ապրումների մասին, բայց գուցե բառերը չհերիքեին՝ բնութագրելու այդ ամենը։ Ով գիտի, երևի այդ պահին էլ Նարէի համար քիչ էին բառերն իր ասածը դիպուկ արտահայտելու համար և նա միայն հազիվ հարցրեց.
– Այս ի՞նչ վիճակում ես։ Չեմ ասում «եք», – դժվարությամբ շարունակեց, – որովհետև չեմ ճանաչում ընկերներիդ, այլապես նրանց համար էլ գուցե փոքր-ինչ մտածեի։ Բայց դու՞ …
Եվ չկարողանալով շարունակել, դադարեց ՆՐԱՆ նայել։
– Բա՛րև, Նարէ՛, – քիչ բարձր ձայնով կրկնեց ՆԱ՝ սպասելով իր ողջույնի պատասխանին և նշանակություն չտալով Նարէի ասածին։
Մանէն այդ պահին սուր ու զայրույթով լի հայացք նետեց ՆՐԱ վրա, խղճահարությամբ նայեց Նարէին, և անհերթ խոսեց.
– Չլսեցի՞ր, թե Նարէն ինչ հարցրեց։ Այս ի՞նչ է ձեր վիճակը։
– Իսկ ինքն իմ բարևին ինչու՞ չպատասխանեց, – ձեռքը սեղանին խփելով՝ գոռաց ՆԱ։ Նարէն շտապ նայեց ՆՐԱՆ մի նոր հայացքով, բայց այս հայացքում զայրույթ ու զզվանք կար։ Տասնհինգ վայրկյան։ ՆՐԱ բարձր ձայնից սրճարանի ուշադրությունն այս անգամ սևեռվեց Նարէի և իր ուղղությամբ, մինչդեռ նրանք հետևում էին տղաների անփույթ պահվածքին։
. . .Մեկ. . .
– Գնա, – ասաց Նարէն, պայուսակից մի թուղթ ու գրիչ հանեց և ինչ-որ բան արագ գրելով՝ թուղթը պարզեց ՆՐԱՆ։
Փորձեց կարդալ, բայց չկարողացավ, Նարէն շատ արագ էր գրել, սակայն հանկարծ նկատեց, որ հենց նոր գրածից վերև որևէ այլ բան էլ կար։ Ցանկացավ հաղորդել Նարէին, որ թղթի վրա ուրիշ բան էլ կա, բայց մինչ ուժ կհավաքեր ասելու, հասցրեց աչքի անցկացնել այդ վաղուց գրված տողերը.

«Այնպես նայեց, որ ինձ թվաց, թե հիմա պիտի նորից վրաս ջղայնանա։
Դու ես մեղավոր»։

Որքան էլ հարբած լիներ, ուղեղը տեղում էր, հիշողությունն առավել ևս ու ոչ միանգամից, բայց շուտով մտաբերեց։ Ծանոթ խոսքեր էին։ Սկիզբը Նարէն էր գրել, իսկ «Դու ես մեղավոր»-ը՝ հենց ինքը։ Սառը ժպիտ անցավ ՆՐԱ դեմքի վրայով։ Մինչ նրա մեջ հիշողություններն էին արթնանում, Նարէն նայում էր ՆՐԱՆ և փորձում գուշակել, թե ինչ է ասելու կամ անելու։ Մանէն լարված հետևում էր իրադարձություններին և սպասում հետագա զարգացմանը։ Տղաները վեր կացան, մոռանալով իրենց ընկերոջը և աղմկելով, դուրս եկան։ Որքա՜ն անշնորհք պահվածք։ Մարդիկ, տեսնելով, որ տղաները լքում են, կես ուրախ, կես բարկացած աչքերով ուղեկցեցին նրանց դեպի դուռ և նորից սուզվեցին իրենց կյանքի խորություններում։
– Դու երբեք էլ մեղավոր չես եղել, բայց մեղավոր կլինես, եթե չասես՝ ինչ ես գրել այստեղ, – հետ պարզելով թուղթը՝ մատը դրեց Նարէի քիչ առաջ գրածի վրա։
– Հիասթափությունը չի կարող մի քանի անգամ լինել, այն լինում է մեկ՝ միակ անգամ և շատ խորը, – կցկտուր խոսքերով ասաց Նարէն, և աչքերն արցունքոտվեցին։
ՆԱ զգուշորեն ծալեց թուղթը, դրեց գրպանում և հեռացավ…
Ընկերուհիներն իրար նայեցին։
– Հիասթափություն ընդամենը հարբածությունից, մարդիկ խաբեությունից, դավաճանությունից, մատնությունից են հիասթափվում, իսկ դու. . . – խոսեց Մանէն։
– Հիասթափությունը սիրո պես է, պատճառ չի հարցնում, սիրում ես, որովհետև սիրում ես, հիասթափվել ես, որովհետև հիասթափվել ես. . .
– Գնանք, – ցածրաձայն ասաց Մանէն։

* * *

Երկուշաբթի։ Երեկո։ Մանէի հեռախոսը զանգեց։ Չհասցնելով խոսել՝ միանգամից լսեց.
– Դպրոցից դուրս եկա։
– Այսքան ու՞շ։ Ի՞նչ էիր անում մինչև հիմա դպրոցում, – անհապաղ հարցրեց Մանէն տարակուսանքով ։
– Մանէ՛, ես տանն եմ, բայց դպրոցից դուրս եմ եկել, ընդունվել ուրիշ տեղ։
Մանէի գլխում միլիոնավոր հարցեր ծագեցին, որոնց պատասխանները նա մեկ առ մեկ ստացավ;
– Ե՞րբ դուրս եկար։
– Այսօր։
– Բա ե՞րբ ընդունվեցիր։
– Այսօր։
– Իսկ որտե՞ղ։
– Մեր տան մոտակայքում գտնվող լավ դպրոցը, հիշու՞մ ես՝ պատմում էի ժամանակին։
Հասարակ խոսակցություն, որն իր հասարակությունը կորցրեց Մանէի դիպուկ հարցից։
– Ինչու՞։
Լռություն։
– Դա լավ դպրոց է, – եղավ պատասխանը, որը, սակայն, չբավարարեց Մանէին։
– Խորամանկ, – դիմեց Նարէին, – ես հարցնում եմ, ինչու՞ դուրս եկար։
– Չեմ հավատում, որ չես հասկանում։
– Հասկացա, – հոգոց հանելով՝ պատասխանեց Նարէին։
Ընդամենը մի քանի ամիս էր մնացել դպրոցն ավարտելուն, իսկ Նարէ՜ն…

* * *

Նարէն և Մանէն ավարտեցին դպրոցը կարմիր դիպլոմով։ Նարէի դպրոց փոխելու փաստը ոչ մի կերպ չազդեց իր առաջադիմության վրա, բայց որքա՜ն էր ազդվել նրա հոգին այն չարաբաստիկ օրվանից հետո։ Գրեթե երեք ամիս էր անցել, այնինչ դեռ թարմ էր հիասթափության վերքը, կարծես երեկ լիներ…

* * *

Հունիսի տասնութ։
Նարէն իր ծննդյան տարեդարձի օրն արթնացավ մի արտասովոր զգացողությամբ։ Կարծես ինչ-որ անսովոր բանի էր սպասում։ «Սովորական մի օր, արևածագ, նախաճաշ, ընթերցանություն… Հասարակ մի օր նման մյուս բոլորին օրերին…, – մտածում էր Նարէն, – բայց կարծես թե՝ ոչ»։ Իր սենյակի սեղանին նկատեց մի ծրար։ Մոտեցավ և կարդաց ծրարի վրա. «Նարէին՝ ծննդյան առթիվ»։ Հետաքրքրությամբ բացեց ծրարն ու սկսեց ընթերցել նամակը.

Հոսեցին արցունքները Նարէի աչքերից, մի պահ ՆՐԱ հետ ունեցած ամեն մի դրական պահ վերհիշեց։ Երբեք չէր իմացել, որ սերը փոխադարձ է, և իմացավ միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ էր…
– Բարի լույս, – ներս մտան Մանէն և Նարէի մայրիկը։
– Շնորհավոր ծնունդդ, ի՛մ Նարէ, – դիմեց Նարէին մայրիկն ու ամուր գրկեց իր աղջկան, – դուք խոսեք, ես հետո իմ մաղթանքները կհայտնեմ, – ասաց մայրիկն ու ընկերուհիներին մենակ թողեց։
Մանէն ճոխ բարեմաղթանքներով շնորհավորեց Նարէին և ապա հարցրեց, թե ինչու էին նրա աչքերն ի սկզբանե արցունքոտ։
Նարէն պարզեց նամակը։ Մանէն մանրակրկիտ ուսումնասիրեց Նարէի հայացքը, հետո նոր վերցրեց նամակը։ Ընթերցեց։ Մի պահ շոկային վիճակում էր, երբեք չէր պատկերացնի դեպքերի նման զարգացում։
– Տրամադրության անկու՞մ, հիշողություննե՞ր, անցյա՞լ, Նա՛ր, ծննդյան օրո՞վ։
– Նոր կյանք ծննդյան օրից սկսելով, առանց անցյալի հիշողությունների, – ասաց Նարէն, պահեց նամակն ու չպատկերացրեց, որ . . .

* * *

Որքան էլ պայքարում ես անցյալով չապրելու համար, միևնույնն է, ժամանակ առ ժամանակ ինքնըստինքյան արթնանում են անցյալի քաղցր ու դառը հուշերը, և հաճախ՝ անկախ քո կամքից, փոխվում է վերաբերմունքդ որևէ անցած, կամ թեկուզ ներկայում տեղի ունեցող որևէ երևույթի կամ մարդու հանդեպ։ Երբեմն անցյալդ գալիս կանգնում է քո դիմաց, երբեմն դառնում ապագա. . .
ՆՐԱ նամակից հետո՝ ժամանակի ընթացքում, նույնիսկ առանց հասկանալու Նարէն իր մեջ ուժ գտավ հիասթափությունը տապալելու, մարած թվացող, բայց իրականում դեռ վառվող սերը թույլ տվեց, որ ներում գտնվի անգամ ամենամեծ սխալի համար. . . Ճիշտ է, Նարէն այլևս ՆՐԱ հետ ոչ մի կապ չէր պահում ու ներման մասին էլ ոչինչ չէր ասել։

* * *

Շատ տարիներ անց մի օր Նարէն տարօրինակ մի նամակ ստացավ։ Կրկին։ Թղթի վրա գրված նամակ, ոչ թե նրանցից՝ այն «message»-ներից, որ հիմա գրում են, այլ հին ու բարի թղթի վրա գրված նամակ։

 

« Գեթ մեկ քայլ դեպի. . . »

 

Ստեղծագործության հեղինակ՝ Նարէ Կոմիտասի

Հոդվածի հեղինակ ՝ Գոհար Հայրապետյան

 

ԹեգերԱզատ խոսքԳրականությունԺամանակակից գրականությունսեր
Նախորդ հոդվածը

Մագա Հովհաննի – «Մի մնա»

Հաջորդ հոդվածը

Երեկոյան դեմքի խնամք

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Ազատ խոսք

    Անահիտ Բայրախտար – «Մենք շատ ժամանակ ենք կորցնում»

    11/14/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Ազատ խոսքՆախագծեր

    Մանե Խաչիկյան – «Մանկությունը քո ամենանվիրական հիշողությունն է»

    05/28/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
  • Ազատ խոսքՀետաքրքիր

    Արմեն Թադևոսյան – «Մանկության գույները»

    08/25/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Ազատ խոսք

    Լուիզա Աբգարյան – «Մենք տարբեր էինք»

    09/11/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՄտքերՆախագծեր

    Նարէ Կոմիտասի – «Գեթ Մեկ Քայլ Դեպի»

    08/04/2020
    Հեղինակ՝ Newsflow Support
  • Ազատ խոսք

    Ռազ Արամյան – «Այսօր առանց թղթի համաշխարհային օրն է»

    10/26/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան

Ձեզ կհետաքրքրի

  • ԿրթականՀետաքրքիր

    Ադոլֆ Հիտլեր

  • ՏՏ ոլորտ

    Չինական Didi Chuxing-ը փորձարկում է ինքնավար ռոբոտաքսի ծառայությունը Շանհայում

Գիրք

Book Cover: ԳրաՀոսք - Մտքերի ժողովածու

ԳրաՀոսք - Մտքերի ժողովածու

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Ճանաչիր ինձ – Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT