Գերմանական այլընտրանքային կրկես

Կրկես նայելը միշտ էլ հետաքրքիր և ուրախ է, բացառությամբ այն դեպքերի, երբ բեմի վրա կենդանիներն են, որոնք խղճի խայթ են առաջացնում։ Գերմանական Ռոնկալի կրկեսը հրաշալի լուծում է գտել, թե ինչպես կարելի է շոուն ավելի վառ դարձնել և առանց կենդանիների մասնակցության։ Իսկ թե ինչպես է դա արվում, պարզենք Newsflow-ի հետ միասին։


Իր առաջին իսկ շոուից համբուրգյան Ռոնկալին իր ներկայացումներում կենդանիներով համարներ էր ընդգրկում։ Այժմ իրավիճակը փոխվել է. կրկեսը շարունակում է ցուցադրել կենդանիներին, սակայն դա անում է տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հատուկ համակարգը 32 մետր լայնքով և 5 մետր բարձրությամբ հոլոգրամներ է ստեղծում։ Այս կախարդանքը հնարավոր է դառնում 11 պրոյեկտորների օգնությամբ։ Սա կարծես անհավանական երազ լինի։ Նկարները շատ իրատեսական են ստացվում և լցնում են ողջ տարածությունը։

 


Իսկ ո՞րն էր փոփոխությունների պատճառը։ Ակտիվիստներն աշխարհով մեկ բավարարված չեն այսօրվա իրավիճակով։ Հազարավոր կրկեսներ շարունակում են իրենց ներկայացումները կենդանիների մասնակցությամբ, որոնք ոչ միշտ են պահվում հարմարավետ պայմաններում։ Անազատություն, հագեցած գրաֆիկ, հյուծում. ահա այս պատճառներով է Ռոնկալիի ղեկավարությունը որոշել առաջին քայլն անել և օրինակ ծառայել բոլորի համար։ Այսօր այս կրկեսի տոմսերը վայրկենապես սպառվում են, քանի որ շոուն էլ ավելի հետաքրքիր է դարձել։

Փղերը, ձիերը, ձկներն ու շատ այլ կենդանիները ելույթ են ունենում կրկեսում այժմ արդեն հոլոգրամների տեսքով:
Աղբյուրների տվյալներով՝ համակարգը, որի միջոցով կրկեսի հյուրերը կարող են տեսնել ծրագիրը ցանկացած վայրից, արժե ավելի քան կես միլիոն եվրո:

Կենդանիների իրավունքների պաշտպանները շատ գոհ են կրկեսի վարչակազմի այդ որոշմամբ: Նրանք պնդում են, որ շնորհիվ նոր համակարգի՝ կենդանիները չեն տուժում կրկեսային շոուի ժամանակ, իսկ հանդիսատեսներն այժմ կարող են հանգիստ վայելել ներկայացումն առանց անհանգստանալու չորքոտանի արտիստների մասին:
Այդ եզակի գաղափարի հեղինակը Ռոնքալի կրկեսի հիմնադիր Բերնհարդ Փոլն է: Այժմ կրկեսում կա 11 նախագիծ ներկայացումներում եռաչափ հոլոգրամներ եւ այլ պրոյեկցիաներ ստեղծելու համար:
Նշվում է, որ մեկ տարվա ընթացքում նոր շոուն այցելել է շուրջ 600 հազար հանդիսատես:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ