
Գերասիմ Ասատուրի Հարությունյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 29-ին Հալիձոր գյուղում` դարբին Ասատուրի և Մարգարիտի(1953-1960թթ ՀԿԿ առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանի քույրը) բազմազավակ ընտանիքում:17 տարեկանում զորակոչվել է բանակ:Սկսվել էր Հայրենական Մեծ պատերազմը:Մեկնում է ռազմաճակատ:Սովորում է հետախուզական դպրոցում և պատերազմի ժամանակ լինում է հետախույզ,5 հոգանոց հետախուզական ջոկատի հրամանատար:Հետախուզական ջոկատը մի գործողության ընթացքում գերի է վերցնում գերմանակն սպայի,որպես <<լեզու>> ներկայացնում են շտաբին:Գերասիմը մասամբ տիրապետում էր գերմաներենին:Ռազմաճակատում շատ ծանր վիրավորվում է:Բանակից վերադառնալուց ընդունվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետ,սկսում է աշխատել և տեղափոխվում է Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ, սակայն արդեն հեռակա է սովորում:Նա և հայտնի պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը եղել են համակուրսեցիներ:1944 թվականին ռազմաճակատից վերադարձել էր ծանր վնասվածքներով:Ծնողները մտածում էին,որ երկար չի ապրի :Գերասիմը կարողացավ ոտքի կանգնել,չնայած որ շատ ծանր վիրավորված էր:Կրակահերթի տակ էր մնացել Մոլդովայում:Կարելի է ասել հրաշքով է փրկվել:Գերասիմին փրկել են նրա ծառայակից ընկերները՝ գորիսեցիներ:Գերասիմը բավականին մեծ գրական ժառանգություն է թողել,ինչը վառվել է գրադի պատճառով:1993 հունվարի 13-ին գրադը ընկել է նրա տան վրա՝հենց Գերասիմի գրասեղանի վրա:
Անցնում են տարիներ,1970 թվականին դեռևս դիվանագիտական հարաբերություններ չկային ԽՍՀՄ-ի և ԳՖՀ-ի հետ:Սակայն առաջին խմբերից մեկի մեջ՝ իբրև ուսուցիներ, ընդգրկվում են կուսակցական,պետական աշխատողներ և փորձի փոխանակման նպատակով մեկնում են ԳՖՀ:Խմբերից մեկի մեջ լինում է նաև Գերասիմը,այդ ժամանակ նա աշխատում էր Հայաստանի կոմունսիտական կուսակցության Գորիսի շրջանային կոմիտեի 2-րդ քարտուղար:Գերմանիայում տարբեր քաղաքներ այցելությունների ժամանակ նկատում է,որ իրեն հետևում են և ճանաչում է այն մարդուն,որին պատերազմի ժամանակ նա գերի էր վերցրել:Գերմանացին նրան ճանաչել էր և սկսել էր հետևել այցելության ընթացքում:Գերասիմը մտնում է Մյունխենի Սովետական միության ներկայացուցչության գրասենյակ և հայտնում այդ մասին:Խումբը որոշում է,որ նա պետք է դադարեցնի այցելությունները Գերմանիայում,մնա ներկայացուցչության գրասենյակում,ապահովված անվտանգության պայմաններում:Երբ լրանում է խմբի այցելության ժամանակահատվածը,նա ետ է վերադառնում ԽՍՀՄ:
Գերասիմը իրական կոմունիստ էր:Միևնույն ժամանակ ուներ ազգայնական հայացքներ,իր երեխաներին դաստիարակում էր հայեցի:Ինչու Գորիսում թուրքեր չեն հաստատվել:Սովետական միության ժամանակ հիմնարկներում,շինարարություններում որպես բանվորներ աշխատացնում էին թուրքերին՝ հետագայում տուն տալու նպատակով:Այդ ժամանակ Գերասիմը քաղխորհդի գործկոմի նախագահ էր:Եղբայրության և ինտերնացիոնալիզմի անվան տակ հայկական տարածքները թրքացվում էին:Այս քաղաքականությունը արգելվեց Գերասիմ Հարությունյանի կողմից:Թուրքերը բողոքեցին,բողոքը հասավ մինչև Մոսկվա,որ Հայաստանում կան նացիոնալիստ պաշտոնյաներ,որոնք խտրականություն են դնում հայերի և թուրքերի միջև:Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը Գերասիմին հրավիրում է Երևան,և ողջունում նրա վարած քաղաքականությունը:Այստեղ իհարկե կարևոր էր Գերասիմի հարուստ կենսագրությունը,մասնակցությունը պատերազմին,մանկավարժական և գիտական գործունեությունը:
Գերասիմ Հարությունյանը մահացել է 1986 թվականին:Նրա մասին այսօր էլ գորիսեցիները պատմում են մեծ հպարտությամբ:Նրա գործունեությունը միտված էր Գորիսում կրթական և գիտական կյանքը բարելավելուն:Որպես պատմաբան՝ նա անդրադարձել է Հայրենական Մեծ պատերազմին