
Բաղադրամասեր
Սմբուկ – 5 հատ
5 հատ սմբուկին ՝ 100 գ ընկույզի միջուկ
3 պճեղ սխտոր
0,5 թ.գդ. համեմի սերմ,
Աղացած կարմիր կծու պղպեղ ՝ ըստ ճաշակի
1 փունջ համեմ
1 ճ.գդ. ձիթապտղի յուղ
Խմելր սունելի ՝ ըստ ճաշակի
Աղ և պղպեղ ՝ ըստ ճաշակի,
Վերջում զարդարելու համար նռան հատիկներ։
Պատրաստման եղանակը
Սմբուկները լվանալ, չորացնել, պոչերը հեռացնել, ծակծկել և ձիթայուղ քսել վրան: Ջեռոցի մեջ եփել, հանել: Կիսել, գդալով հանել միջուկը և մանրացնել: Կանաչին, ընկույզը, սխտորը մսաղացով կամ հավանգով մանրացնել, որ դառնա համասեռ զանգված: Ընկույզը լցնել սմբուկի վրա, ավելացնել աղը և համեմունքները, խառնել: Խառնել, դնել ամանի մեջ, զարդարել կանաչիով ու նռան հատիկներով:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0