
Հայոց ցեղասպանությունը մի դժոխալի փաստ է, որ ժխտելն իսկ հանցագործություն է: Ներկայացնում ենք ցեղասպանությունը օտարների աչքերով.
«Այս բոլոր դաժանությունները կատարվել են հայերի դեմ,
նույնիսկ եթե նրանք ոչինչ չեն արել, որ դրանք տեղի տան»:
Առնոլդ Թոյնբի
Բրիտանացի պատմաբան, 1915
«Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ համեմատվի ջարդերի հետ:
Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ»:
Անատոլ Ֆրանս
Ֆրանսիացի հեղինակ, 1916
Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915թ. սկսված ջարդերի հետ:
Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ:
Ֆրիտյոֆ Նանսեն
Նորվեգացի քաղաքական գործիչ, 1915
«Արևմտահայերի տեղահանությունները ոչ այլ ինչ են, քան ազգի քողարկված ոչնչացում:
Չկա մի որևէ հարուստ լեզու, որ նկարագրի այդ սարսափները»:
Վալերի Բրյուսով
Ռուս բանաստեղծ,1917
«Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները, որ ականատեսն է ապրում, երբ նա մտածում է այդ հերոսական և դժբախտ ազգի մասին: Նրա քաջությունն ու ոգին զարմացնում են աշխարհին:
Ազգ, որ երեկ Օսմանյան Կայսրության ամենաեռանդուն և առաջադեմ ազգերից մեկն էր, հիշողություն է դառնում»:
Ֆայեզ ալ Ղուսեին
Արաբ հրապարակախոս, փաստաբան, 1917
Արարատ սարի և Նոյի կապը, օրինապահ քրիստոնյաների, որոնց պարբերաբար կոտորել են մահմեդական թուրքերը, և մոտ հիսուն տարի կիրակնօրյա դպրոցների կազմավորումը`
նրանց տառապանքները թեթևացնելու համար- բոլորը ամփոփվում են, որ դրոշմեն Հայաստան անունը հայ մտքի դիմաց:
Հերբերտ Հուվեր
ԱՄՆ նախագահ, Հերբերտ Հուվերի հուշերից, 1952
Ընդհանուր առմամբ աշխարհին հայտնի չէ, որ 1916 թվին նախորդող տարիներին եղել է համաձայնեցված փորձ` բնաջնջել ամբողջ հայ ժողովրդին,
հավանաբար ամենամեծ ողբերգություններից մեկը, որ երբեև պատահել է որևէ ազգի հետ: Եվ չեն էլ եղել որևէ նյուրմբերգյան դատավարություններ:
Ջիմի Քարթեր
ԱՄՆ նախագահ,1978թ. մայիսի 16, Սպիտակ Տան հանդիսություն
Հոլոքոստի դասերը, որին նախորդել է հայերի ցեղասպանությունը,
և որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն:
Ռոնալդ Ռեգան
ԱՄՆ նախագահ, 1981թ. ապրիլի 22, հռչակագիր
Մենք միանում ենք ամբողջ աշխարհի հայերին, քանի որ հիշում ենք
Օսմանյան Կայսրության ղեկավարների ձեռքերով 1915 – 1923 թթ. կրած սարսափելի ջարդերը:
Ջորջ Բուշ ավագ
ԱՄՆ նախագահ, 1990թ. ապրիլի 20, ելույթ Օրլանդոյում, Ֆլորիդա
«Այսօր ես կանվանեմ այն հայերի ցեղասպանություն: Կարծում եմ, որ մենք` ԱՄՆ-ի կառավարությունը, պարտական ենք ձեզ` մեր համաքաղաքացիներ, որ ավելի բացեիբաց և ազնիվ քննարկենք այս հարցը:
Ես` որպես այս հարցը ուսումնասիրած անձնավորություն, կարող եմ ձեզ ասել – որևէ կասկած չունեմ, թե ինչ է եղել:
Կարծում եմ, որ մեզ` ամերիկացինեիս համար անհարմար է այս դեպքում խաղալ բառերի հետ: Համոզված եմ, որ իրերն իրենց անուններով պետք է կոչել»: