
Գեղեցկությունը հարատև չէ, ինչպես ցողը: Շվաբ
Տխրության մեջ էլ գեղեցկություն կա: Չարլի Չապլին
Բնության ողջ գեղեցկությունը խտանում ու անհատականացվում է սեռերի տարբերության մեջ: Ֆոյերբախ
Իր գեղեցկությունն ու բուրմունքը չի կորցնում միայն այն ծաղիկը, որը մենք չենք պոկում: Օլջեր
Գեղեցկությունը հույժ ցանկալի հյուր է: Գյոթե
Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի, ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը: Հերդեր
Գեղեցկությունը նախօրոք սիրտը նվաճող բաց երաշխավորական նամակ է: Շոպենհաուեր
Հաճախ աչքերը փակում են հենց միայն նրա համար, որպեսզի տեսնեն ամենագեղեցիկը: Պոնտիկ
Գեղեցկությունը, ճշմարիտ երջանկությունը և իրական հերոսությունը վերամբարձ խոսքերի կարիք չունեն: Ռաաբե
Գեղեցկությունը ձիրք ու զորություն ունի սրտերը խաղաղություն մտցնելու: Սերվանտես
Ոչ ամեն գեղեցկություն է սեր ներշնչում. երբեմն այն աչք է շոյում, սակայն սրտեր չի նվաճում: Սերվանտես